Չէ, ես քեզ եմ ուզում. Կինը Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Դիտումներ 758
Չէ, ես քեզ եմ ուզում. Կինը Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

«Էդ նկարը չեմ ուզում»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց շենգավիթցի կինը՝ նկատի ունենալով բուկլետը: «Բա էդ իմն ա»,- ասաց Փաշինյանը:

 

 

«Ես քեզ եմ ուզում»,- նշեց կինը: «Կենդանի՞»,- հարցրեց Փաշինյանը՝ հավելելով. «Հետաքրքիր ա... ամեն ինչ տեսել էինք, էդ մի բանին չէինք հանդիպել»:

Մանրամասները տեսանյութում ՝ 

 

 


Մայիսի 12-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը Երևանում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կուսակցության ներկայացուցիչները շրջել են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում, հանդիպել քաղաքացիների հետ, ներկայացրել կուսակցության ծրագրերը և պատասխանել բնակիչներին հետաքրքրող հարցերին։

 

 

Քարոզարշավի ընթացքում վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ ՔՊ-ն ընտրություններին մասնակցում է «խաղաղության, անվտանգության և զարգացման օրակարգով»։ Նրա խոսքով՝ առաջիկա տարիներին իշխանության հիմնական նպատակներից են տնտեսական աճի շարունակական ապահովումը, ճանապարհաշինական և ենթակառուցվածքային ծրագրերի ընդլայնումը, ինչպես նաև պետական կառավարման բարեփոխումները։

 

ՔՊ թիմի անդամները քաղաքացիների հետ զրույցներում անդրադարձել են նաև սոցիալական ծրագրերին, կրթական և առողջապահական ոլորտներում իրականացվող փոփոխություններին։ Հանդիպումների ընթացքում բնակիչները բարձրացրել են համայնքային խնդիրներ, տրանսպորտի, բակերի բարեկարգման, աշխատատեղերի և կոմունալ հարցերի վերաբերյալ թեմաներ։ Կուսակցության ներկայացուցիչները նշել են, որ քարոզարշավի նպատակներից մեկը քաղաքացիների խնդիրներն անմիջապես լսելն ու արձանագրելն է։

 

 

Օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը նաև տեսանյութեր և լուսանկարներ է հրապարակել սոցիալական ցանցերում՝ ներկայացնելով քարոզարշավի ընթացքը և քաղաքացիների հետ շփումները։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես են քաղաքացիները մոտենում վարչապետին, քննարկումներ ծավալում տարբեր թեմաների շուրջ և լուսանկարվում ՔՊ թիմի անդամների հետ։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը մեկնարկել էր մայիսի 8-ին՝ Սյունիքի մարզից։ Այդ օրերին ՔՊ ներկայացուցիչները եղել էին Գորայքում, Սիսիանում, Գորիսում, Կապանում և մի շարք այլ համայնքներում, որտեղ անցկացրել էին հանդիպումներ և հանրահավաքներ։

Ըստ պաշտոնական ժամանակացույցի՝ կուսակցության քարոզարշավը շարունակվելու է նաև առաջիկա օրերին՝ Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում։ ՔՊ-ն հայտարարել է, որ ակտիվ աշխատանք է տարվելու ինչպես հանրային հանդիպումների, այնպես էլ դռնեդուռ քարոզչության միջոցով։ 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը