Էկլերներ խտացրած կաթով․ Այս բաղադրատոմսը կհավանի յուրաքանչյուր կին

Դիտումներ 533

Էկլերներ խտացրած կաթով․ Այս բաղադրատոմսը կհավանի յուրաքանչյուր կին

Պահանջվող բաղադրիչները.

խմորի համար․

  • ջուր - 1 ճաշի գդալ
  • կարագ - 100 գ
  • ձու - 4 հատ
  • աղ - մի պտղունց
  • ալյուր - 150 գ

կրեմի համար․

  • եփած խտացրած կաթ - 1 բանկա
Ինչպես պատրաստել էկլեր խտացրած կաթով. քայլ առ քայլ բաղադրատոմս։

 



Վերցրեք փոքրիկ կաթսա, մեջը ջուր լցրեք ու ավելացրեք կարագ, մի քիչ աղ։ Հասցնել եռման աստիճանի և ավելացնել ալյուրը՝ լավ խառնելով, որպեսզի գնդիկներ չլինեն։ Կրակի վրա պահել ևս 2 րոպե:

 

 

Ստացված զանգվածը կրակից հանելուց հետո վրան արագ ավելացնել բոլոր ձվերը։ Յուրաքանչյուր ձուն ավելացնելուց հետո պետք է զգուշորեն, բայց ոչ երկար հունցել խառնուրդը։ Արդյունքում զանգվածը պետք է համասեռ լինի։

 



Ես ճաշի գդալի օգնությամբ էկլերները շարեցի թխման թերթիկի վրա՝ փորձելով բոլորին տալ նույն չափը։

 

Ջեռոցը նախօրոք տաքացնել 175 աստիճանով և էկլերները թխել մոտ 35-45 րոպե մինչև կարմրեն։ Էկլերները հանել ջեռոցից ու թողնել, որ մի քիչ սառչեն։ Փոքր կտրվածքներ անելով՝ թեյի գդալով լցնել դրանք միջուկով՝ եփած խտացրած կաթով։

 



Ամենաընթերցվածը