Ի՞նչ հիվանդություն է հելմինտիազը և ինչպե՞ս բուժել այն

Դիտումներ 2163

Ի՞նչ հիվանդություն է հելմինտիազը և ինչպե՞ս բուժել այն

 

Մակաբույծների մեծ մասը ապրում է աղիներում/լյարդում, սակայն հնարավոր է վնասել օրգաններին՝ թոքեր, սիրտ, կենտրոնական նյարդային համակարգ, մկաններ և նույնիսկ ակնագնդիկներ:

Որդերը սնվում են աղիքներում մարդու համար կարևոր միացություններով, ինչի հետևանքով օրգանիզմում նկատվում է միկրո և մակրոէլեմենտների անբավարարություն, քաշը նվազում է և առաջանում է բերի-բերի հիվանդությունը:

 

 

Որդերը ներմուծվում են աղիների պատերի մեջ՝ վնասելով հյուսվածքը։ Օրգանների վրա առաջանում են վերքեր և խոցեր, բորբոքվում է աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթը, մեծանում է վարակվելու հավանականությունը։



Հելմինտները արտազատում են թունավոր նյութեր, որոնք բացասաբար են ազդում նյարդային համակարգի վրա: Վարակված մարդուն անհանգստացնում են գլխացավերը, քնի խանգարումները, թուլությունը։

Ինչպե՞ս հեռացնել մակաբույծները օրգանիզմից: Ավանդական բժշկությունն առաջարկում է արդյունավետ և անվնաս ուղիներ։

 

 

Ձեզ անհրաժեշտ կլինեն հետևյալ բաղադրիչները.

1 ճաշի գդալ գերչակի յուղ

1 ճաշի գդալ սամիթի սերմեր

1 ճաշի գդալ դդմի սերմեր

0,5 ճաշի գդալ մեխակ



Չոր բաղադրիչները նախապես մանրացնել սրճաղացով:

Յուղը ավելացնում ենք աղացած սերմերին և մեխակին։ Մանրակրկիտ խառնել։ Գիշերը 1 թեյի գդալ ընդունում ենք վերջին կերակուրից 2 ժամ հետո (հետևաբար, ցանկալի է շուտ ընթրել)։

Շարունակում ենք ընդունել ևս 2-3 օր։

Այս գործիքը կօգնի հեռացնել մամկաբույծները ու մոռանալ այս խնդրի մասին:



Ամենաընթերցվածը