Բիսկվիտ, որը պատրաստվում է լիմոնադով․ Խոսքերն ավելորդ են, պատրաստեք և համոզվեք
Դիտումներ 567
Բաղադրիչները՝
- Ձու՝ 4 հատ
- Շաքարավազ՝ 1,5 բաժակ
- Վանիլային շաքարավազ՝ 10 գ.
- Լիմոնադ՝ 1 բաժակ
- Արևածաղկի ձեթ՝ 1 բաժակ
- Ցորենի ալյուր՝ 3 բաժակ
Պատրաստումը՝
1. Ալյուրը մաղեք փխրեցուցիչի հետ:
2. Առանձին ամանի մեջ հարեք ձվերը սովորական և վանիլային շաքարավազի հետ: Շարունակելով հարել՝ լցրեք արևածաղկի ձեթը, հետո՝ լիմոնադը: Մաս-մաս ավելացրեք ալյուրը:
3. Խմորը լցրեք կարագով պատված թխելու ձևամանի մեջ: Դրեք ջեռոցը 40 րոպեով 180 աստիճանով: Պատրաստի լինելը ստուգեք փայտիկով: Թխվելուց հետո բիսկվիթը 20 րոպե թողեք անջատված ջեռոցում: Հետո ձևամանը հանեք և անմիջապես միջից հանեք բիսկվիթը:
Ամենաընթերցվածը