Բաղադրատոմս․ Ինչպե՞ս պատրաստել Ամանորյա իշլի քյուֆթան և կիևսկի կոտլետը

Դիտումներ 912

Բաղադրատոմս․ Ինչպե՞ս պատրաստել Ամանորյա իշլի քյուֆթան և կիևսկի կոտլետը

Իշլի քյուֆթայի հատուկ պատրաստման եղանակ

Բաղադրամասեր
  • Միջուկի համար ՝

  • 1 կգ տավարի յուղոտ մսին ՝

  • 3 գլուխ աղացած սոխ,

  • ընկույզ,

  • բահար (հոտավետ պղպեղ),

  • աղ,

  • վերին շերտի համար ՝

  • 1 կգ տավարի անյուղ մսին ՝

  • 500 գր բլղուր,

  • աղ և կարմիր պղպեղ

 

Պատրաստման եղանակը

  • Միջուկի համար տապակել միսը և գլուխ սոխը։

  • Ավելացնել ընկույզ, այնուհետև բահար և աղ։

  • Վերին շերտը պատրաստելու համար միսն ու բլղուրը աղալ, համեմել կարմիր պղպեղով և աղով

  • Երբ պատրաստ է եւ միջուկի, եւ վերին շերտի միսը, հարկավոր է բլղուրով մսից գնդեր պատրաստել, եւ լցոնել միջուկով՝ փորձելով տալ կիտրոնի ձեւ: Իշլի քյուֆթան խաշելուց հետո նախընտրելի է մատուցել լիմոնով:

  • իշլի քյուֆթա պատրաստելու համար հարկավոր է քիչ ձավար եւ շատ միսը օգտագործել:



Կիևյան կոտլետ

Բաղադրամասեր

  • հավի միս - 500 գր (աղացած),

  • կարագ - 60 գր,

  • սամիթ - մի քանի ճյուղ,

  • սխտոր - 2-3 պճեղ,

  • աղ - ըստ ճաշակի,

  • պղպեղ սև - ըստ ճաշակի,

  • ձու - 3 հատ,

  • չորահաց - ըստ ճաշակի (փշրանքներ),

  • ալյուր - տապակելու համար,

  • ձիթայուղ - տապակելու համար

 

Պատրաստման եղանակը

  • Պատրաստում ենք լցոնը: Սամիթն ու սխտորը մանր կտրատում ենք ու խառնում կարագին, կամ էլ կարագի հետ միասին հարում ենք բլենդերում: Դնում ենք սառցախցիկի մեջ և անցնում խճողակի պատրաստմանը

  • Հավի մսին աղ ու պղպեղ ենք ավելացնում և լավ խառնում: Խճողակը տասը մասի ենք բաժանում, դրանցից գնդիկներ պատրաստում և հետո բլիթի նման տափակեցնում: Ձեռքերը պետք է թրջել, որպեսզի խճողակը չկպչի: Ամեն մի բլիթի մեջ դնում ենք մեկ գդալ միջուկ:

  • Թաց ձեռքերով կոտլետի ձև ենք տալիս:

  • Քանի որ կիևյան կոտլետի վրայի խրթխրթան շերտը պետք է հաստ լինի, առաջին հերթին այն թաթախում ենք ալյուրի մեջ: Հետո թաթախում ենք հարած ձվի մեջ: Հետո լավ թաթախում ենք չորահացի փշրանքների, ձվի և վերջում՝ նորից չորահացի մեջ: Այժմ արդեն ունենք հաստ շերտով կոտլետներ, որոնց միջուկը հաստատ դուրս չի հոսի:

  • Պատրաստի կոտլետները տապակում ենք տաքացրած ձիթայուղի մեջ:

  • Հետո դնում ենք ջեռոցի տապակի մեջև 180 աստիճանում եփում 15 րոպե: Կոտլետներն արդեն պատրաստ են:

Դիտեք իշլի քյուֆթայի և կիևսկի կոտլետի պատրաստման ևս մի քանի համեղ տարբերակ

 


Ամանորյան բաղադրատոմս․Կիևյան կոտլետներ․ Պատրաստում է Հեղինեն 


Դիտեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Amanoryan-baxadratoms%E2%80%A4KiEVyan-kotletner%E2%80%A4-Patrastum-e-Hexinen-4030/basic

 

Իշլի քյուֆթայի յուրահատուկ բաղադրատոմս Ամանորյա սեղանի համար․ Պատրաստում է Հեղինեն 


Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Ishli-kyuftayi-yurahatuk-baxadratoms-Amanorya-sexani-hamar%E2%80%A4-Patrastum-e-Hexinen-4125/basic



Ամենաընթերցվածը