Արյունը մաքրելու համար՝ արդյունավետ բնական միջոցից բաղադրատոմս

Դիտումներ 356

Արյունը մաքրելու համար՝  արդյունավետ բնական միջոցից բաղադրատոմս

Մարդու առողջական վիճակն ու ինքնազգացողությունն անմիջականորեն կախված են նրա արյան մաքրությունից, սակայն  մարդիկ ոչ միշտ են առողջ կենսակերպ վարում, ինչի հետևանքով էլ օրգանիզմը ոչ միշտ է կարողանում ինչպես հարկն է զտել ու մաքրել արյունը։ 

Այս դեղամիջոցները պատրաստվում են միայն բնական բաղադրիչներից, ուստի հասանելի են ու չեն առաջացնում կողմնակի բարդություններ։



1-ին բաղադրատոմսը.


3 ճաշի գդալ չորացրած հազարատերևուկի խոտին ավելացնել մեկ լիտր եռման ջուր, այնուհետև 40 րոպե թրմել թերմոսի մեջ կամ տաք գոլորշու վրա։ Ստացված դեղամիջոցը հարկավոր է ընդունել օրական երեք անգամ ուտելուց առաջ կես բաժակ։

2-րդ բաղադրատոմսը.

1 թեյի գդալ հազարատերևուկի խոտին ավելացնել մի բաժակ եռման ջուր և թրմել մեկ ժամ։ Ստացված թուրմն ընդունել օրական 3–4 անգամ մեկ ճաշի գդալից մինչև ⅓ բաժակ չափաբաժնով։



3-րդ բաղադրատոմսը.

2 ճաշի գդալ չորացրած եղնջի տերևներին ավելացնել 2 լիտր եռման ջուր ու թրմել առնվազն 3 ժամ։ Ստացված թեյը հարկավոր է խմել օրվա երկրորդ կեսին, սակայն մինչև ժամը 20:00-ն։ Հնարավորության դեպքում հարկավոր է խմել երկու լիտրն ամբողջությամբ։

Այս մեթոդով արյան մաքրման կուրսը տևում է երկու շաբաթ, որից հետո հարկավոր է առնվազն երկու շաբաթ տևողությամբ դադար անել և անհրաժեշտության դեպքում կրկնել կուրսը։



Ամենաընթերցվածը