Տեսեք ինչ արժե Սորինի կոնֆետները այս օրերին․ Գնային մեծ փոփոխություն է եղել

Xohanoc.am-ը շարունակում է ձեզ ներկայացնել տարբեր ուտեստների և մթերքների նախատոնական արժեքները։

Այս անգամ անդրադառնում ենք Սորինի կոնֆետներին, որը մեծ պահանջարկ ունի ամանորյա օրերին և կարելի է ասել շատերի սեղանների անբաժանելի մասն է կազմում։
Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի մի փոքր ավելի մատչելի է դարձեր արժեքները։ Սորինի կոնֆետների մեկ կիլոգրամը սուպերմարկետներում տատանվում է 8000 դրամի շրջակայքում։ 
Բայց մթերային խանութներում զեղչով 6000 դրամի շրջակայքում է արժեքը։ Ամանորի նախօրերին սպասվում է մի փոքր զեղչեր։
Կոնֆետ (լատին․՝ confectum՝ «պատրաստված է»), արտադրանք՝ պատրաստված տարասեռ շաքարներից և շոկոլադից։ կոնֆետներ են կոչվում նաև շաքարի մեջ թաթախած մրգերը։

«Կոնֆետներ» եզրույթը առաջացել է դեղագործների մասնագիտական ժարգոնից։ 16-րդ դարում կոնֆետ էին կոչվում մշակված կամ շաքարի մեջ թաթախած միրգն ու մուրաբաները, որոնք օգտագործվում էին բժշկական նպատակներով։ Հետագայում եզրը ավելի լայն իմաստ ստացավ և վերաբերեց հրուշակեղենի և անուշեղենի որոշ տեսականու։
