Ամանորի ամենապահանջված և ամենահամեղ տորթն է սա․ Սիրով ներկայացնում ենք բաղադրատոմսը

Դիտումներ 1431

Ամանորի ամենապահանջված և ամենահամեղ տորթն է սա․ Սիրով ներկայացնում ենք բաղադրատոմսը

Բաղադրամասեր

  • Խմորի համար ՝

  • 5 հատ ձու,

  • 2 ձվի սպիտակուց,

  • 1,5 բաժակ շաքարավազ,

  • 1 թեյի գդալ մեղր,

  • 1 թեյի գդալ սոդա,

  • 1 գդալ քացախ,

  • 250 գ կարագ,

  • 3 բաժակ ալյուր,

  • 1,5 թեյի գդալ դարչին,

  • Կրեմի համար ՝

  • 1 բաժակ ընկույզ

  • 1 բաժակ շաքարավազ,

  • 2 ճաշի գդալ ալյուր,

  • 3/4 բաժակ կաթ,

  • 150 գրամ կարագ,

  • 1 գդալ սուրճ,

  • 2 թեյի գդալ կակաո,

  • 2 ճաշի գդալ կոնյակ,

  • 2 ձվի դեղնուց,

 



Պատրաստման եղանակը

  • Պատրաստել խմորը։ Ձուն և շաքարավազը խառնել մինչ սպիտակ զանգված ստանալը։ Ավելացնել մեղրը:

  • Սոդան և քացախը խառնել և ավելացնել սպիտակ զանգվածի վրա։

  • Հալեցնել կարագը ավելացնել զանգվածի վրա և լավ խառնել։ Ավելացնել ալյուր ու դարչին և խմոր հունցել։

  • Խմորը բաժանել երկու մասի։

  • Ձեւը (30 սմ) : Խտացրեք խմորը եւ թխեք 180 աստիճանով 30-35 րոպե:



  • Պատրաստել կրեմը։

  • Շաքարավազը և ձուն հարել, աստիճանաբար ավելացնել կաթը, խառնել մինչև դառնա միատար զանգված։

  • Դնել մարմանդ կրակի վրա, ավելացնել ընկույզ ՝ անընդհատ խառնելով, այնուհետև սառեցնել։

  • Հալեցնել կարագը, ավելացնել սուրճ, կակաո, կոնյակ:

  • Այնուհետև աստիճանաբար վրան ավելացնել կրեմը։

  • Կրեմը քսել պատրաաստի խմորների վրա և մատուցել։

 

  • Ցանկուցյան դեպքում կարող եք վրան քերած շոկոլադ և մանրեցված ընկույզ շաղ տալ։

  • Սա կորեական տորթի պատրաստման հետաքրքիր տարբերակ է։ Շատ համեղ և գեղեցիկ է ստացվում։



Ամենաընթերցվածը