Ջուր հավաքել․ Հետևյալ հասցեներում վթարային անջատումներ են, մինչև ուշ երեկո ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 28-ին ժամը 12:30-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Մաշտոցի ՇԵՆՔ 146-151, Արցախյան Խճ., Գալստյան փողոցի ջրամատակարարումը:

Մարտի 28-ին ժամը 11:00-14:00-ն կդադարեցվի Արբաթ գյուղի ջրամատակարարումը:
Մարտի 28-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Արամի 60-92 զույգ Շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
28.03.2026թ.
Ինչո՞ւ է հարկավոր ջուր խմել
Մարդու օրգանիզմը մեծամասամբ կազմված է ջրից, և վերջինիս պակասը կարող է ծանր հետևանքների հանգեցնել։
Ջուրը մասնակցում է օրգանիզմում կատարվող կենսաքիմիական գրեթե բոլոր պրոցեսներին։ Այն անհրաժեշտ է, որպեսզի բոլոր օգտակար նյութերը բարեհաջող կերպով հասնեն օրգանիզմի բջիջներին։
Ապահովում է բնականոն նյութափոխանակությունը։
Օրգանիզմից դուրս է բերում խարանները և այն մաքրում թույներից։
Դրականորեն է ազդում ոսկրային և մկանային հյուսվածքների վրա։
Մասնակցում է օրգանիզմի ջերմակարգավորմանը։
Անհրաժեշտ է բջիջների թարմացման, գեղեցկության և երիտասարդության պահպանման համար։
Որքա՞ն ջուր խմել
Ընդունված է համարել, որ մարդ պետք է 30 մլ ջուր խմի 1կգ քաշի համար։ Այսինքն՝ 60կգ քաշով մարդը օրական պետք է 1,8լ ջուր խմի, 80կգ-ի դեպքում՝ 2,4լ։ Ընդ որում՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության և մի շարք հիվանդությունների, ինչպես նաև շոգ եղանակի դեպքում օրգանզիմում ջրի պահանջը մեծանում է։ Երբեմն էլ բժիշկները խորհուրդ են տալիս նվազեցնել ջրի քանակը, օրինակ՝ այտուցվածության դեպքում։
Ինչպե՞ս անհրաժեշտ քանակությամբ ջուր խմել
Աշխատելիս սեղանին 0.5 լ շշով ջուր դրեք և պարբերաբար խմեք։ Ձեր առջև նպատակ դրեք որոշակի ժամանակահատվածում խմել ամբողջը։ Երբ վերջացնեք, նորից լցրեք շիշը և աչքի առաջ դնելով՝ սկսեք խմել տարբեր ժամերի։ Տանը գեղեցիկ, ձեզ դուր եկող տարայով ջուր դրեք սեղանին։ Երբ ցանկանաք թեյ կամ սուրճ խմել, մոտեցեք և նախ ջուր խմեք։ Այդպիսով ժամանակի ընթացքում սովորություն կձևավորվի։
