Այսօր խորոված փարթի է ամբողջ քաղաքում

Դիտումներ 126
Այսօր խորոված փարթի է ամբողջ քաղաքում

Այսօր ՝  ապրիլի 25-ին Քաղաքացու օրվա շրջանակում Հանրապետության հրապարակում կազմակերպվում է խորովածի միջոցառում, ինչի պատճառով Ամիրյան փողոցը և հրապարակ տանող ճանապարհները փակ կլինեն։

 


Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ապրիլի 25-ին՝ ժամը 00։00-ից ապրիլի 26-ի ժամը 05։00-ն, կսահմանափակվի երթևեկությունը Ամիրյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ։ 

 

 

Ապրիլի 25-ին՝ ժամը 08։00-ից ապրիլի 26-ը՝ ժամը 01։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները։

Հիշեցնենք, որ 2019 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որի արդյունքում «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքի նոր 4.1 հոդվածը սահմանել է Քաղաքացու օր տոնը։

 

 

Համաձայն այդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը։ Այս տարի այն կնշվի ապրիլի 25-ին։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը