Այս վիրուսոտ օրերին շատ կերեք սա․ Այն կպաշտպանի ձեզ վիրուսներից, կբուժի և չի թողնի հիվանդանաք
Վերջին օրերին Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն:
Ձեզ ենք ուզում ներկայացնել այս միրգը և նրա օգտակար հատկությունները, որոնք կպաշտպանեն ձեզ, քանի որ այս պտղի մեջ պարունակվում է ամենաշտ վիտամի C-ն։
Կիվին հարուստ է վիտամիններով՝ C, A, B1, B2, PP, B6, B12, E, K1, D, ինչպես նաև բետա-կարոտինով։ Այս պտուղը շատ բջջանյութ, կալիում, կալցիում, մագնեզիում, պեկտին, ֆոսֆոր, երկաթ, ցինկ, հակաօքսիդանտներ և ամինաթթուներ, մրգային թթուներ, ակտինիդին բուսական սպիտակուց, ֆլավոնոիդներ, օրգանական թթուներ է պարունակում։
Կիվիի մեջ կա սպիտակուցների քայքայմանը նպաստող ակտիդին ֆերմենտը։ Այն նպաստում է նաև արյան մակարդելիության մակարդակի նորմալացմանը և դրականորեն է ազդում աղեստամոքսային տրակտի վրա։ Հատկապես կիվիի կեղևի մեջ շատ են հակաօքսիդանտները։ Այնպես որ, կիվին կարելի է ուտել հենց կեղևով։
Կիվին մեծ քանակությամբ ունիվերսալ C վիտամին է պարունակում։ Դրա համար էլ տարվա ցուրտ եղանակներին և համաճարակային ժամանակահատվածներում պետք է օրական 1-2 կիվի ուտել, որպեսզի բարձրացնեք իմունիտետն ու օրգանիզմը պաշտպանեք հիվանդածին մանրէների ներխուժումից։ Բացի իր հիմնական հատկությունից, ասկորբինաթթուն մասնակցում է փոխանակման պրոցեսներին, պաշտպանում է օրգանիզմի բջիջները վնասվածքներից, ազատ ռադիկալների կործանարար ազդեցությունից, երիտասարդացնում է օրգանիզմը ու կանխում վաղաժամ ծերությունը։
Բժիշկները խորհուրդ են տալիս օրական գոնե մեկ կիվի ուտել դեպրեսիաներից ու նևրոզներից խուսափելու համար։ Այն բուժում է սթրեսներից, կանխում է քնի խաթարումը։
Այս միրգը խորհուրդ է տրվում օգտագործել մարզիկներին, քանի որ այն ֆիզիկական ուժերը վերականգնելու բնական աղբյուր է և հանդես է գալիս՝ որպես խթանիչ։