Այս տորթը կգեղեցկացնի ձեր Ամանորյա սեղանը իր ձյան տեսքով․ Տորթ << Ճերմակ ձյուն >>

Դիտումներ 382

Այս տորթը կգեղեցկացնի ձեր Ամանորյա սեղանը իր ձյան տեսքով․ Տորթ <<  Ճերմակ ձյուն >>

Բաղադրամասեր

Թթվասեր – 200 գ + 600 գ (խմոր + կրեմ),

Կարագ – 200 գ,

Ալյուր – 3 բաժակ,

Բալ – 600 գ,

Շաքարի փոշի – 120 գ (կրեմ),

Վանիլին,

Սոդա – 1 թ/գ,

Շաքարավազ՝ ըստ ճաշակի (միջուկ),

Խնձորի քացախ – 0.5 թ/գ,

Կոկոսի քերուկ – 50 գ (ձևավորման համար)

 



Պատրաստման եղանակը.

Խառնել կարագը թթվասերի հետ՝ աստիճանաբար ավելացնելով ալյուրը, հանգցրած սոդան: Խմորը ստացվում է փափուկ և առաձգական: Դնել այն սառցարանում 2 ժամ՝ նախօրոք ծածկելով սննդային թաղանթով:

Այդ ընթացքում պատրաստել բալային միջուկը: Եթե բալը սառեցրած է, ապա անպայման պետք է քամել հյութից: Կարելի է օգտագործել բալի մուրաբա:

Խմորը բաժանել 16 մասերի:

Յուրաքանչյուր մասը գրտնակել, կենտրոնով բալ շարել, շաքարավազ շաղ տալ և ամուր կպցնել ծայրերը:

Շրջանաձև տեղադրել կաղապարի մեջ՝ լրացնելով հատակը:

Թխել 4 նույնատիպ շերտեր՝ նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում, մոտ 20 րոպե:

Դրանք պետք է լավ սառեցնել: Թթվասերը հարել շաքարի փոշու հետ, պատել յուրաքանչյուր շերտը:

Թողնել 30 րոպե հանգստանալու համար, որից հետո դնել սառնարանը (ամբողջ գիշեր):
Ձևավորել տորթը կոկոսի քերուկով:





Ամենաընթերցվածը