Այս պահին ի՞նչ արժե 1 կգ դեղձը․ Իսկապես զարմացած այս գնից
Հյութալի, բուրավետ և անմահական համեղ դեղձը վիտամինների և միկրոէլեմենտների իսկական գանձարան է։
Դեղձը մի լավ հատկություն ունի` կարողանում է փոխարինել քաղցրավենիքին, ընդ որում՝ 100 գրամն ընդամենը 50 կալորիա է պարունակում։
Սակայն դեղձի գլխավոր օգտակար հատկություններից մեկն ամրապնդող ազդեցությունն է, որն անհրաժեշտ է երկարատև հիվանդությունից հետո հյուծված մարդկանց։ Այս միրգն օգնում է նաև ցածր հեմոգլոբինի դեպքում։ Այդ պատճառով հատկապես հղիներին ու երեխաներին խորհուրդ է տրվում դեղձ ուտել։
Իսկ ինչ արժե 1 կգ դեղձը այս պահի դրությամբ։ Իսկապես վատ գին չէ և զարմացած եմ։ Սկսած 250 դրամից դեղձ են վաճառում։ Բայց լավ որակի դեղձը միջինում 500 դրամ է ՝ կիլոգրամի արժեքը։
Դեղձը լավացնում է մարսողական համակարգի աշխատանքը, օգնում է վերացնել այրոցը, փորկապությունը, ճնշում են ստամոքսաղիքային տրակտում ընթացող թարախային պրոցեսները։
Նպաստում է օրգանիզմից խարանների ու թունավոր նյութերի դուրսբերմանը։
Ցուցված է երիկամների, լյարդի և լեղապարկի հիվանդություն ունեցող մարդկանց։
Օգտակար է ռևմատիզմի դեպքում։
Օժտված է երիտասարդացնող հատկությամբ, լայնորեն օգտագործվում է կոսմետոլոգիայում։
Ձգում է, սնում և փափկեցնում մաշկը, նպաստում կնճիռների հարթվելուն, լավացնում է մաշկի գույնը։