Այս մթերքը շատ արագ իջեցնում է շաքարը․ Ես դեղերի փոխարեն սա եմ ուտում

Դիտումներ 1610

Այս մթերքը շատ արագ իջեցնում է շաքարը․ Ես դեղերի փոխարեն սա եմ ուտում

Սիրելի հետևորդներ, մինչ կզբաղվեք ինքնաբուժությամբ, պարտադիր է խորհրդակցեք բժշկի հետ, որովհետև յուրաքանչյուր օրգանիզմ տարբեր կերպ է ընդունոււմ, թե դեղամիջոցները, թե բնական բուժումները։

 

 

Սակայն պետք է վստահեցնենք ձեզ, որ այս միջոցը բավականին արդյունավետ է և դիաբետիկների համար բնական միջոց է շաքարի դեմ։ 

 



Խոսքը գնում է սիսեռի մասին։

Սիսեռի օգտագործումը նպաստում է արյան մեջ շաքարի արագ նվազմանը։

 

 

Նշվում է, որ մթերքի այդ հատկությունը կապված է սպիտակուցների և բջջանյութի մեծ քանակի հետ: Այսպիսով, բջջանյութը դանդաղեցնում է օրգանիզմի կողմից ածխաջրերի կլանումը, ինչի արդյունքում դրանք շատ ավելի դանդաղ են քայքայվում ՝ ներառյալ գլյուկոզայի, և այն չի հասցնում արագ կուտակվել:

Սիսեռը պարունակում է Օմեգա 3 և 6, վիտամին Е. բարելավում է մազերի, մաշկի, եղունգների որակը։ Հակաօքսիդանտ հատկության շնորհիվ պայքարում է ծերացման դեմ, կանխում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը, օգտակար է հատկապես ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում։

Գնելիս ուշադրություն է պետք դարձնել գույնին, ամրությանը, հարթ մակերեսին։ Պահպանել պետք է ապակյա հերմետիկ տարայում՝ սուր հոտ ունեցող մթերքներից հեռու։

Մասնավորապես, օրական մեկ ափսե սիսեռի հիմքով կերակուր ուտելը զգալիորեն իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը վեց շաբաթվա ընթացքում։

 


Բացի այդ, մասնագետները նշում են, որ մթերքը օգնում է նորմալացնել գլյուկոզայի մակարդակը՝ ազդելով քաշի ավելացման վրա: Առկա տվյալների համաձայն՝ սիսեռ ուտելը մարդկանց ավելի երկար է կուշտ պահում, իսկ անառողջ սնունդ ուտելու ցանկությունը նվազում է:

Իսկ սիսեռից ինչ-որ բան պատրաստելուց առաջ հարկավոր է նախապես թրջել այն սառը ջրում` 8-12 ժամ, ապա լվանալ հոսող ջրով:

 

 

Իսկ եթե ինչ-որ մեկը զգուշանում է սիսեռ ուտելուց` խուսափելով գազառաջացումից, ապա կարելի է եփի ընթացքում ջրին ուրց կամ կոճապղպեղ ավելացնել: Սիսեռը կարելի է խաշել ու տապակել, ավելացնել ապուրներին ու բանջարեղենին, մսային կերակրատեսակներին: Նույնիսկ երեխաներին է առաջարկվում սիսեռից խյուսեր օգտագործել` ավելացնելով մրգի կտորներ կամ մեղր: Իսկ գինու քացախով թրջած սիսեռից հրաշալի աղցան է ստացվում:


Ամենաընթերցվածը
Փակել գովազդը