Այս հարցը բոլորին է հետաքրքրում. Դատարկ ստամոքսին սուրճ խմելը վնասակա՞ր է առողջության համար
Սուրճ խմելը առօրյա կյանքի անբաժան մասն է, սակայն ապացույցները ցույց են տալիս, որ այն կարող է վնասակար լինել դատարկ ստամոքսին խմելուց: Սուրճից կախվածությունը լայնորեն տարածված է ամբողջ աշխարհում՝ օգնելով քնից զրկված մարդկանց իրենց օրը լավ սկսել:
Իրականում առավոտյան սուրճը քնի խանգարումների դեմ ամենահայտնի միջոցներից է, սակայն արթնանալուց հետո կոֆեինի օգտագործումը կարող է խանգարել հորմոնալ հավասարակշռությանը: Չնայած այն պարունակում է հզոր հակաօքսիդանտներ, հետազոտողները խորհուրդ են տալիս առավոտյան սուրճից առաջ սնվել:
Ահա թե ինչու. Արթնանալուց հետո սուրճ խմելը կարող է զգալիորեն ազդել գլյուկոզի վերահսկման վրա: Քնի խանգարումը և սուրճի օգտագործումը մեծահասակների մոտ վնասում են գլյուկոզայի հանդուրժողականությունը և ինսուլինի զգայունությունը:
Դատարկ ստամոքսի վրա թունդ սև սուրճը մոտ 50 տոկոսով ավելացրել է արյան գլյուկոզի արձագանքը նրանց քաղցր ըմպելիքին:
Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ արթնանալուց հետո սև սուրճը կարող է զգալի ազդեցություն ունենալ արյան մեջ շաքարի մակարդակի և նյութափոխանակության վերահսկման վրա: Այլ կերպ ասած, արյան շաքարն իջնում է, երբ սուրճն առաջինն է, ինչ ընդունում է մարմինը անքուն գիշերից հետո: «Պատճառն այն է, որ սուրճը շատ արագ կբարձրացնի կորտիզոլի մակարդակը, և օրգանիզմից երկար ժամանակ կպահանջվի նորմալ վիճակի վերադառնալու համար: Այս հորմոնը վերահսկում է մեր կենսաբանական ժամացույցը և արթուն մնալու ունակությունը:
Դատարկ ստամոքսին սուրճ օգտագործելը կբարձրացնի ստամոքսում թթվի մակարդակը, ինչը կարող է հանգեցնել փքվածության և փսխման»,- ասում է դիետոլոգ Վասիլիսա Պոնոմարևան։
Թեև երկարաժամկետ ռիսկերը հասկանալու համար ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ, սակայն ենթադրվում է, որ նյութափոխանակության խանգարումը ռիսկի գործոն է այնպիսի բարդությունների համար, ինչպիսին է շաքարախտը: