Այս ֆիրմայի կարագի մեջ հայտնաբերվել է Մաֆամ մանրէներ

Դիտումներ 454
Այս ֆիրմայի կարագի մեջ հայտնաբերվել է Մաֆամ մանրէներ

​​Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, Նաիրի համայնք), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

 

 

Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Կարագ 82,5%» արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ»՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։

 


ՄԱՖԱՄ- ( մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ ): Բնութագրում է ապրանքի որակը, թարմությունն ու անվտանգությունը։ Դրա քանակի գերազանցումը վկայում է արտադրության ժամանակ սանիտարական պայմանների կամ պատրաստման տեխնոլոգիայի չպահպանման, ինչպես նաև՝ վաճառքի կետերում ապրանքի պահպանման և իրացման պայմանների խախտման մասին։ Մանրէները կարող են լինել ախտածին  և տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։

 

 

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

Կարագ, կաթնամթերքային արտադրատեսակ, որն ստացվում է սերուցքի կամ խնոցիացված կաթի խմորումից։ Այն օգտագործվում է թե՛ որպես հացի վրա քսուք, թե՛ որպես սնունդ պատրաստելու համար խոհարարական պարագա։ Բացի այդ՝ կարագն օգտագործվում է նաև որպես պատրաստի սնունդին համային առավել բարձր հատկություններ հաղորդելու համար հավելում։

Կարագ պատրաստելու համար չափազանց կարևոր է կաթի առավել սննդարար, հեշտ անջատվող, յուրահատուկ և որակով օժտված բաղադրամասը՝ կաթնայուղը։ ԱՊՀ երկրներում արտադրվում է մոտ 20 տեսակի կարագ՝ 52-82,5 % յուղայնությամբ, 16-35 % ջրի 1-2,5-3,0 % չոր յուղազուրկ մնացորդային նյութի պարունակությամբ։ Կաթնայուղն օրգանիզմում մարսվում է բարձր՝ 97 % գործակցով, իսկ պլազմայի չոր նյութերը՝ 94,1 %։ Կաթնայուղի լիարժեքությունը պայմանավորված է նաև նրանում առկա ճարպալուծ՝ A, E, PP, B1, C վիտամիններով, β կարոտինով և կենսաբանական այլ ակտիվ նյութերով։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը