Այս բույսերից պարտաստված թեյը կօգնի ձեզ կանացի խնդիրների ժամանակ, կնիհարեցնի և կկարգավորի խոլեստերինը
Բույս, որը համարվում է ամենաօգտակարներից մեկը։ Այն օգտագործելով կազատվեք մի քանի լուչջ խնդիրներից։ Հանգստացնում է մինչդաշտանային սինդրոմի նշանները։
Կարգավորում է նյութափոխանակությունը։ Իջեցնում է խոլեստերինի մակարդակը։
Խոսքը գնում է երիցուկի մասին։ Կա երիցուկի մոտ 70 տեսակ՝ տարածված հիմնականում հյուսիսային կիսագնդում: Բույսը պարունակում է սալիցիլաթթու, ասկորբինաթթու, դառնահամ նյութեր, ֆիտոստերին, դաբաղանյութեր, խոլին, եթերայուղ (մինչև 0,85%), որի կազմում կան մոտ 40 տարբեր տարրեր, ինչպես նաև շաքար, մոմ, յուղեր:
Ծաղկաբույլերը պարունակում են մոխիր` 10,57%, մակրոէլեմենտներ և այլն: Օգտագործում են տարբեր ձևերով:
Երիցուկին ուշադրություն դարձրեք նաև այն դեպքում, երբ դաշտանային ցիկլը ցավերով է ուղեկցվում։ Երիցուկը հակաբորբոքային հատկություններ ունի, բացի այդ՝ օգնում է վերականգնել էստրոգենների մակարդակը։ Էստրոգենի կայուն մակարդակի պայմաններում դաշտանային ցիկլը կարգավորվում է։
Երիցուկն օգտակար է աղիների հետ կապված խնդիրների դեպքում, կարող է օգնել թուլացնել գաստրիտի հետևանքով առաջացող գավը, հանգստացնել սրտխառնոցն ու փսխումը։ Երիցուկը հանգստացնում է աղիների մկանները, բորբոքային գործընթացները։ Այս բույսն օգնում է նաև ազատվել գազերից, որովայնի փքվածությունից, ինչպես նաև օգնում է նիհարել։