Ի՞նչ հիվանդության նշան է միզելուց ցավը, քորը և ինչպես ազատվել այդ խնդրից
Միզելուց ցավը վկայում է միզուղիների վարակների մասին։ Բայց մինչ ինքնաբուժությամբ զբաղվելը, պարտադիր է այցելել բժշկի և հարցնել բժշկի կարցիքը։
Ահա միզուղիների վարակների դեմ պայքարի յոթ տնային միջոցներ.
Խոտաբույսերի թեյ. Ընտրեք ցանկացած թեյ և խմեք օրը երկու անգամ։ Դուք կօգնեք ձեր մարմնին պայքարել բակտերիալ վարակի դեմ:
Լոռամրգի հյութ. Մեկ բաժակ լոռամրգի հյութը օգնում է պայքարել երիկամների վարակի դեմ։ Խմեք առանց շաքարավազի հյութ, հակառակ դեպքում բակտերիաները կբազմապատկվեն և ավելի լավ կտարածվեն:
Օգտագործեք 2 կամ 3 պճեղ սխտոր․ Սխտորը հայտնի է իր հիանալի հակամանրէային հատկություններով և ունի նաև միզամուղ ազդեցություն, որպեսզի բակտերիաները ավելի արդյունավետ կերպով վերանան:
Խնձորի քացախ և մեղր. Խառնեք մեկ ճաշի գդալ խնձորի քացախ, ինչպես նաև երկու ճաշի գդալ մեղր, ընդունեք այս խառնուրդը ամեն օր, մինչև ախտանիշները անհետանան։
Ալոեի գել. Այն հիանալի դաշնակից է միզուղիների վարակների դեմ պայքարում։
Ջրի մեջ լուծված սննդի սոդա։ Բիկարբոնատը միզուղիներում ստեղծում է ալկալային միջավայր, որն առաջին հերթին ճնշում է ցանկացած վարակի, ամեն օր խմեք մեկ բաժակ ջուր՝ դրա մեջ լուծված մեկ թեյի գդալ սոդայով։
Վիտամին C. Մեր օրգանիզմն ամեն օր վիտամին C-ով հագեցնելն օգնում է ամրապնդել մեր իմունային համակարգը, ինչպես նաև պայքարել այս վարակի դեմ:
Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ անպայման խորհրդակցեք ձեր բժշկի հետ։