Այլազան․ Սմբուկով հին հայկական ուտեստի բաղադրատոմսը
Դիտումներ 1008
Այլազանը հին հայկական ուտեստ է, որը պատրաստվում է սմբուկով։ Այլազանը Արարատյան խոհանոցի ուտեստ է:
Այն շատ համաեղ և ամառային ճաշատեսակ է։
Բաղադրամասեր
500 գրամ սմբուկ
100 գրամ գլուխ սոխ
1 պճեղ սխտոր
3 հատ բուլղարական պղպեղ
1 բաժակ կանաչ լոբի
1 մեծ լոլիկ
Աղ և սև փոշի պղպեղ
Ձիթայուղ
Անուշահոտ հայկական խառը կանաչիների փունջ
Պատրաստման եղանակը
Սմբուկը մաքրել, կլոր-կլոր կամ խորանարդաձև կտրատել, վրան աղ ցանել և թողնել 10-15 րոպե, որից հետո քամել առաջացած ջուրը և լվանալ։
Մաքրած և շեղ կտրատած կանաչ լոբին խաշել 25-30 րոպե։
Թավայի մեջ լցնել ձիթայուղ և տապակել նախապես կտրատած սմբուկի կտորները:
Տապակած սմբուկները շարել ջեռոցի ամանի մեջ, ավելացնել կիսալուսնաձև կտրատած բուլղարական պղպեղը, մանր կտրատած գլուխ սոխը, սխտորը, եփած կանաչ լոբին, կիսալուսնաձև կտրատած լոլիկը, խոշոր կտրատած կանաչին: Համեմել աղով և սև պղպեղով։ Մի փոքր ջուր ավելացնել:
Փայլաթիթեղով փակել ջեռոցի ամանի բերանը և եփել ջեռոցում մինչև պատրաստ լինելը։
Ամենաընթերցվածը