Այլ եղանակներ են կիրառվում 2-ամյա Տիգրանին գտնելու համար․ Վերջին նորությունները որոնողական աշխատանքներից

Դիտումներ 1281
Այլ եղանակներ են կիրառվում 2-ամյա Տիգրանին գտնելու համար․ Վերջին նորությունները որոնողական աշխատանքներից

Մայիսի 20-ի վաղ առավոտից փրկարար ծառայության կինոլոգները հատուկ վարժեցրած շներով երեխայի որոնողական աշխատանքները սկսել են նաև Մարմարիկ գյուղի Մարմարիկ գետին հարակից մոտ 4 կմ-անոց անտառում:

 

 

Փրկարար ծառայության կինոլոգները Մարմարիկ գետից դեպի անտառ մետ 1 կմ լայնությամբ և 3 կմ երկարությամբ հատվածում կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն թե´ երեխային, թե´կասկածելի իր չի հայտնաբերվել: Կինոլոգները շարունակում են որոնողական աշխատանքները:


Հիշեցնենք որ մայիսի 4-ին, ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել որ 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ծնողներն ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։

 

 

 Տիգրանը Մարմարիկ գյուղից է: Չնայած փրկարարները փոքրիկին փնտրում են Մարմարիկ գետում, ծնողներն այդ վարկածին հակված չեն, քանի որ Տիգրանը լավ քայլել չէր կարողանում, գետի մոտ ինքնուրույն հասնել չէր կարող:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը