Աղցան Մայրաքաղաքայինի պատրաստման ամենհամեղ և գեղեցիկ տարբերակը․ Այն հանգիստ կարող եք մատուցել Ամանորյա և այլ տոնական սեղաններին

Դիտումներ 240

Աղցան Մայրաքաղաքայինի պատրաստման ամենհամեղ և գեղեցիկ տարբերակը․ Այն հանգիստ կարող եք մատուցել Ամանորյա և այլ տոնական սեղաններին

Այս բաղադրատոմսով պատրաստելիս ձեր աղցանը կլինի ամենհամեղը։ Այն պատրաստելու համար անհրաժեշտ է ՝

Բաղադրամասեր

  • 0,5 կգ հորթի մսին ՝

  • 350 գ պահածոյացված կանաչ ոլոռ,

  • 250 գ թթվասեր,

  • 100 գ մայոնեզ,

  • 5 հատ ձու,

  • 5 հատ թթու վարունգ,

  • 4 հատ կարտոֆիլ,

  • 4 հատ գազար,

  • մի փունջ մաղադանոս

 



Պատրաստման եղանակը

  • Կարտոֆիլը և գազարը խաշել: Այնուհետև կտրատել մանր խորանարդիկներով:

  • Կտրատել նաև միսն ու թթու վարունգը ՝ կրկին խորանարդիկներով։

  • Մանրացնել ձվի դեղնուցը և սպիտակուցը: Կտրատած բաղադրիչները խառնել, ավելացնել ոլոռը:

  • Հավասար քանակով մայոնեզն ու թթվասերը խառնել, ավելացնել աղցանին:

 

 

  • Իսկ վերջում աղցանի վրա կտրատել մաղադանոս և մատուցել։



Ամենաընթերցվածը