Ի՞նչ է սա, եթե գիտեք, գրեք այս մրգի անունը․ Հենց այս մրգով են թթու լավաշ պատրաստում


Այս պտղի անունը մամուխ է։
Վարդազգիների ընտանիքին պատկանող փշոտ մամխենու պտուղները հավաքում են ուշ աշնանը, չորացնում արեւի տակ կամ վառարանի ջեռոցում:
Մամխենու պտուղները պարունակում են շաքար, բջջանյութ, պեկտինային միացություններ, խնձորաթթու, դաբաղող եւ հոտավետ նյութեր, վիտամիններ C, կարոտին, B1, B2, PP, E ինչպես նաեւ կարմիր ներկ, սպիրտ, քիմիական տարրերից` նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր եւ երկաթ:
Բուժման համար օգտագործում են բույսի ծաղիկները եւ պտուղները, որոշ դեպքերում` նաեւ տերեւները, կեղեւը եւ արմատը:
Պտուղները կիրառվում են արյունալույծի, ոչ սպեցիֆիկ կոլիտների, սննդային թունավորումների բուժման ժամանակ:
