Արտառոց դեպք Երևանում․ Դեռ չծնված երեխան փրկել է մոր կյանքը

Դիտումներ 944
Արտառոց դեպք Երևանում․ Դեռ չծնված երեխան փրկել է մոր կյանքը

Մայիսի 11-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։  Ինչպես հայտնում են Էրեբունի բժշկական կենտրոնից ՝ մայիսի 11-ին, երեկոյան ժամը 17:10-ին «Էրեբունի» ծննդատուն է տեղափոխվել 23-ամյա 36 շաբաթական հղի` որովայնի թափանցող վնասվածք-պատռվածքով, սուր ցավերով, արյունահոսությամբ: Դեռ լույս աշխարհ չեկած երեխան փրկել է մոր կյանքը, սակայն ծնվել է ճակատի ձախ շրջանում խոր վնասվածքով։

 

 

Նախնական տեղեկություններով` կիրակի երեկոյան, ուժգին քամու ժամանակ, տանիքից պոկվել է թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը` վնասելով որովայնը: 

Հարազատները կնոջն անմիջապես ծննդատուն են տեղափոխել: Հղիին հետազոտելուց հետո, բժշկական կենտրոն մտնելուց ընդամենը 7 րոպե անց սկսվել է վիրահատությունը:
 
 
Կատարվել է կեսարյան հատում, վերականգնվել է պատռված արգանդը: Ծնվել է 2450 գրամ քաշով 48 սմ հասակով աղջիկ` ճակատի ձախ շրջանում 5սմ երկարությամբ խորը վնասվածքով:
 
Վերքը կարելու նպատակով նորածինն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Մոր և երեխայի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Մասնագետները համոզված են, որ կնոջ կյաքնը փրկեց հղիությունը` դեռևս չծնված երեխան:
Մնացած բոլոր մանրամասները տեսանյութում ՝ 
 
 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը