Առողջարար քսուքներ, որոնց ուժի մասին մենք մոռացել ենք

Դիտումներ 190

Առողջարար քսուքներ, որոնց ուժի մասին մենք մոռացել ենք

Մենք վստահում ենք գովազդին ու հաճախ գնում թանկ դեղամիջոցներ, իբրև թե առավելագույն արդյունավետություն ունեցող: Դեղագործության մեջ, ինչպես ցանկացած բիզնեսում, քիչ դեր չի խաղում մարքետինգը, արտադրանքի փաթեթավորումն ու դրա ճանաչվածությունը: Այդ պատճառով էլ մենք հաճախ չենք նկատում համեստ փաթեթավորմամբ իսկապես արդյունավետ միջոցները, այդ թվում նաև՝ դեղատնային ոչ թանկ քսուքները: Իսկ որոնք են այդ արդյունավետ ու էժան քսուքները:

1. Լևոմեկոլ:

 

Հակասեպտիկ միջոց է, արտաքին կիրառման քսուք: Շատ ունիվերսալ պրեպարատ է: Այս քսուքն օժտված է հակամիկրոբային ազդեցությամբ, որն ուղղված է պաթոգեն միկրոօրգանիզմների մեծ շարքի, այդ թվում՝ ամենավտանգավորների դեմ: Այս միջոցը նաև գերազանց բուժում է բորբոքումը՝ նպաստելով արագ կազդուրմանը:

Քսուքը կարելի է օգտագործել այրվածքների, կտրվածքների, բշտիկների ու ֆուրունկուլների առաջացման դեպքում: Այն կարելի է օգտագործել անգամ այն ժամանակ, երբ բշտիկը դեռ դուրս չի եկել, սակայն ակնհայտ նշաններ կան, որ այն շուտով հայտնվելու է: Բուժման համար պետք է քսել հաստ շերտով, տեղայնացված, միայն ախտահարված հատվածի վրա՝ մինչև լրիվ առողջանալը: Իսկ առողջացման պրոցեսը կարճ է տևում:

 



2. Սալիցիլային քսուք:

Սալիցիլային քսուքի ազդող նյութը սալիցիլաթթուն է, որը հայտնի է իր հակաբակտերիալ հատկություններով: Այս միջոցը կարելի է գնել ցանկացած դեղատնից ամենաէժան գնով: Սպիրտի համեմատ՝ այս քսուքի առավելությունն առավել խնայող ազդեցությունն է ու մաշկի կեղևակալած բջիջների փափկեցման բարելավված էֆեկտը:

Քսուքը պետք է քսել մաշկային ցանկացած խնդրի դեպքում: Այս միջոց ամենաարդյունավետ հակաբշտիկային պրեպարատներից է համարվում, որը միատեսակ լավ մաշկն ազատում է պզուկներից, բշտիկներից, սև կետերից, չափազանց շատ ճարպից, ինչպես նաև այլ մաշկային խնդիրներից: Ցանկալի է այս քսուքը քսել ախտահարված հատվածը նախապես ջրածնի պերօքսիդով մշակելուց հետո և միայն ախտահարված հատվածներում՝ ավելորդ անգամ մաշկի առողջ հատվածների վրա ազդելուց խուսափելու համար:

3. Ցինկի քսուք:

Արտաքին կիրառման համար նախատեսված ցինկի քսուքը լավագույն հակաբորբոքային միջոցներից է, որն օժտված է կոմպլեքսային ազդեցությամբ: Այս միջոցի հակասեպտիկ հատկությունները թույլ են տալիս ոչնչացնել միկրոօրգանիզմների մեծ քանակություններ, իսկ դրա ադսորբինային հատկությունները՝  հանել միկրոբների մետաբոլիզմի թափոնները: Ցինկի քսուքի չորացնող հատկությունը նպաստում է հյուսվածքների ռեգեներացիային, իսկ հակաբորբոքային հատկությունները հանգստացնում են մաշկի ու ենթամաշկային շերտի ախտահարված հատվածները:

 

Ցինկի քսուքը կարելի է նաև օգտագործել պզուկների առաջացումը կանխելու համար: Երեկոյան այդ հատվածին այս քսուքը քսելով՝ առավոտյան կարելի է հանգիստ լինել: Սա հնարավոր է ցինկի մետաղի հատկությունների շնորհիվ, որն ակտիվորեն կիրառվում է կոսմետոլոգիայում երիտասարդացնող, հակաբշտիկային ու հանգստացնող միջոցների արտադրության ժամանակ:



Այս քսուքը կարելի է օգտագործել մազահեռացումից հետո անգամ բիկինիի շրջանում: Դրա համար բավական է միայն այդ հատվածի վրա քսել ցինկի քսուքի ոչ հաստ շերտ ու թողնել մի քանի ժամ: Արդեն առաջին օգտագործումից հետո հաջողվում է ամբողջովին հանգստացնել կարմրած հատվածները:

Եթե կատարվում է ոտնաթաթերի ու կրունկների մաքրմամբ կոմպլեքսային պեդիկյուր, դրա էֆեկտը կարելի է երկարացնել: Դրա համար պետք է պարբերաբար ոտնաթաթերին ու կրունկներին ցինկի քսուք քսել: Մաշկը կդառնա երիտասարդ ու թարմ:

4. Ապիլակ:

Ապիլակը մեղվակաթի հիմքի վրա ստեղծված բացառիկ պրեպարատ է: Դեղորայքի շուկայում այն վաղուց կա, և այդ տարիների ընթացքում գերազանց է իրեն դրսևորել՝ որպես բարձր արդյունավետություն ունեցող բազմակողմանի միջոց: Այն օգտագործում են տարբեր հիվանդությունների ժամանակ, և յուրաքանչյուր դեպքում այն շատ լավ է օգնում: Հարուստ է վիտամիններով, միկրո և մակրոէլեմենտներով ու այլ օգտակար նյութերով:

Առավել հաճախ Ապիլակն օգտագործվում է հետվիրահատական շրջանում՝ ուժերի արագ վերականգնման ու ախորժակի բարելավման համար: Այն նաև ակտիվորեն կիրառում են կանանց անպտղության բուժման ժամանակ: Այս միջոցն արտադրվում է նաև մոմիկների տեսքով, սակայն ավելի տարածված է քսուքը:

Դեմքի մաշկի չափազանց ճարպոտությունից ազատվելու համար բավական է շաբաթական մեկ անգամ այն հաստ շերտով քսել դեմքին: Իսկ եթե ձեզ տանջում է աշխատանքում գերհոգնածությունը, քնկոտությունը, փորձեք Ապիլակ, ու ձեզ կհաջողվի մարմինն ու գիտակցությունը կարգի բերել:

5.Ռետինոային քսուք:

Սա ոչ թանկ քսուքների շարքում համեմատաբար քիչ ճանաչված է: Կարելի է հանդիպել նաև այս միջոցի Իզոտրետինոին անվանմանը: Իր բաղադրության մեջ այս քսուքը մեծ քանակությամբ A վիտամին է պարունակում, որը հայտնի է իր՝  երիտասարդության ու գեղեցկության համար անհրաժեշտ օգտակար հատկություններով:

Ի սկզբանե քսուքն արտադրվում էր՝ որպես հակաբշտիկային միջոց, սակայն ժամանակի հետ նկատվեցին նաև հատկություններ, որոնք պայքարում էին ծերության դեմ ու լավացնում մաշկի վիճակը: Բացի դրանից, պրեպարատը մաշկը կազատի կարմրությունից, գրգռվածությունից ու բորբոքումից: Ավելի լավ է այս դեղից դիմակ պատրաստել, քսել դեմքին ու թողնել կես ժամ:

 

 

https://168.am/2018/08/12/993324.html



Ամենաընթերցվածը