Արդեն գիլաս են վաճառում․ Տեսեք ինչ արժե 1 կգ գիլասը, գինը տեսա, աչքերիս չէի հավատում


Մի շարք սուպերմարկետներում, նաև միրգ-բանջարեղենի խանութներում արդեն գիլաս է առկա, որը վաճառում են։ Սակայն արժեքը այնպիսինն է, որ չեք հավատա։
Ազատության պողոտայի միրգ-բանջարեղենի խանութում 1 կգ գիլասը արժեր 31․500 դրամ։ ՀԱԹ-ում 1 կգ գիլասը արժեր 29․000 դրամ։ Իսկապես շատ հետաքրքիր և զարմանալի գնարժեքներ են։
Պտուղներն օգտագործվում են թարմ, չորացած և վերամշակված (կոմպոտ, մուրաբա, ջեմ, զովացուցիչ ջրեր)։ Կեռասենին բազմանում է պատվաստներով և մացառներով։ Բերքատվությունը 70-80 ց/հա է։ Մշակվում է Ուկրաինայի հարավում, Մոլդովայում, Հայկական Բարձրավանդակում, միջինասիական հանրապետություններում։ Պտուղները պարունակում են շաքարներ, ազոտ և այլ նյութեր, օգտագործվում են թարմ և վերամշակած (մուրաբա, կոմպոտ, հյութ, ջեմ, գինի, չիր, շաքարաչիր և այլն)։ Կորիզի միջուկը պարունակում է յուղ, որն օգտագործվում է օծանելիքի արտադրության, բնափայտը՝ ատաղձագործության մեջ (պատրաստում են երաժշտական գործիքներ)։ Երկարակյաց է (ապրում է մինչև 100 տարի և ավելի), ջերմա-, լուսա-, խոնավասեր է։ Բազմանում է արմատներով, սերմերով և արմատային մացառներով։ Մեղրատու է։
Հայաստանում մշակվում է հյուսիսում և հարավարևելյան շրջաններում, Արարատյան դաշտում և նախալեռնային գոտում։ Մշակվող սորտերից են՝ Դրոգանա դեղինը, Դենիսենի դեղինը, Մեթաթարականը, Սև Նապոլեոնը։ Հայաստանի տեղական սորտերից են Քանաքեռի կեռասը, Սպիտակենին, Կարմիրկենին։
պտուղները պարունակում են մինչև 15 տոկոս շաքարներ, 11 տոկոս պեկտին, 1,5-2,5 տոկոս օրգանական թթուներ (խնձորի, կիտրոնի, խինինի, սաթի), դաբաղանյութեր, կումարին, ներկանյութ, 0,75-1,3 տոկոս ազոտային նյութեր։ 100 գ հումքի մեջ պարունակվում են հետևյալ վիտամինները` 0,1 մգ կարոտին, 0,32 մգ տոկոֆերոլներ, 15 մգ ասկորբինաթթու, նիացին (PP)-0,4 մգ, բիոտին (H)-0,4 մկգ, B1-0,03 մգ, B2-0,03մգ, B5-0,08 մգ, B6-0,05 մգ, B9-6 մկգ, ֆլավոնոիդ կվերցետին, ռուտին, և այլն։ Պտուղը պարունակում է նաև կալիում, մագնիում, ֆոսֆոր, կալցիում, կոբալտ, յոդ, ցինկ, մարգանեց, քրոմ, բոր, մոլիբդեն, ֆտոր, պղինձ, երկաթ։ Կորիզում` 25-30 տոկոս ճարպայուղ, ամիգդալին, եթերային նյութեր, իսկ տերևներում՝ դաբաղանյութ, ֆիտոնցիդներ, կումարին, ամիգդալին։
Բալենու տարբեր մասերում պարունակվում են տանին, այլ նյութեր։ Կեռասենու պտուղները գնահատվում են իրենց վաղահասությամբ, տեխնոլոգիական և սննդային բարձր հատկանիշներով։ Բալից մուրաբա, կոմպոտ և չիր են պատրաստում։ Առավել տարածված են 4-ը՝ սովորական կամ թթու, տափաստանային, թավոտ և ավազաբալենի։ Մշակվող սորտերի մեծ մասն ստացվել է առաջին 2 տեսակներից։ ՀՀ-ում հայտնի են բալենու 3 վայրի տեսակներ՝ մահալեբյան, մանրապտուղ և ալեհեր։ Մշակվում է սովորական կեռասենին։ Տեղական սորտերը հատուկ անուններ չունեն, կոչվում են իրենց աճման վայրի անունով, այն է՝ Երևանի, Մեղրիի, Քանաքեռի, Սիսիանի և այլն։
Կեռասենու հայտնի սորտեր.
Ադելինա
Ալկարմիր
Անուշկա
Արիադնան
Թավշյա
Բրյանսկ վարդագույն
Վալերի Չկալովի
Դաղստանի շուտ
Դեմեթեր
Աղանդեր
Դոլորես
Կովկասյան
