Արաբկիրում դաժանաբար սպանել են 60-ամյա կնոջ․ Դանակով 20 անգամ հարվածել են

Դիտումներ 331
Արաբկիրում դաժանաբար սպանել են 60-ամյա կնոջ․ Դանակով 20 անգամ հարվածել են

Արաբկիրում 60-ամյա կնոջ մահվան դեպքով ՀՀ քննչական կոմիտեում սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

 

 

 

 


Կնոջ մարմնի վրա շուրջ 20 դանակի հարված է եղել։

 

 

Ով կամ ովքեր են առանձնակի դաժանությամբ սպանել կնոջը, հուսանք, կպարզի քննությունը։

Հայտնել էինք, որ մայիսի 29-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։

 
 

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հարևանները, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածը 60-ամյա Լուսինե Ս.-ն է, և, ըստ հարևանների միջև տեղի ունեցած խոսակցությունների, հնարավոր է, որ կինը սպանվել է։

 

Թե ինչ հանգամանքներում՝ դա արդեն իրավապահները պարզում են։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը