Անջատեք նման հեռախոսազանգերը․ Խարդախության նոր ձև է․ Ոստիկանությունը զգուշացնում է

Դիտումներ 1010
Անջատեք նման հեռախոսազանգերը․ Խարդախության նոր ձև է․ Ոստիկանությունը զգուշացնում է

⚠️ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. «5G կապի» թարմացման անվան տակ տարվող հեռախոսազրույցները ընդհատեք

​Զեղծարարները շարունակում են կիրառել «5G կապի»  թարմացման անվան տակ գործող հափշտակությունների մեթոդը։

 

 

Ձեզ զանգահարում են և ներկայանում որպես բջջային օպերատորի աշխատակից, համոզում են, թե անհրաժեշտ է հեռախոսում տեղադրել հատուկ հավելված (ծրագիր)՝ 5G կապն ակտիվացնելու կամ կարգավորելու համար: Ծրագիրը տեղադրելուց հետո հանցագործները ստանում են ձեր հեռախոսի հեռակա կառավարման հնարավորություն, մուտք են գործում ձեր բանկային հավելվածներ և հափշտակում գումարը:


ԿԱՐԵՎՈՐ Է ՀԻՇԵԼ.

 ​❌ Երբեք մի՛ տեղադրեք անծանոթների կողմից առաջարկվող հավելվածներ 
❌ Բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում տեղադրել կողմնակի ծրագրեր:
 ✅ Կասկածելի զանգ ստանալիս անմիջապես անջատեք հեռախոսը և զանգահարեք ձեր օպերատորի պաշտոնական թեժ գծին:

​Եղե՛ք իրազեկված և պաշտպանված: 

ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կիբերհանցագործություն (անգլ.՝ Cybercrime), տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում թվային էլեկտրոնիկայի և/կամ համակարգչային ցանցերի կիրառմամբ կատարվող հանցագործություններ, որոնք ներառում են չարամիտ ծրագրերի տարածումը, գաղտնաբառերի կոտրումը, բանկային քարտերի համարների և բանկային այլ ռեկվիզիտների գողությունը, ֆիշինգը, հակաօրինական տեղեկատվության տարածումը (զրպարտություն, պոռնոգրաֆիկ նյութեր, ազգամիջյան և միջկրոնական ատելություն հրահրող նյութեր և այլն), ինչպես նաև համակարգչային ցանցերի միջոցով վնասաբեր միջամտությունը տարբեր համակարգերի աշխատանքին:

Համացանցի օգտագործմամբ կատարվող ամենավտանգավոր ու առավել տարածված հանցագործություններից մեկն էլ խարդախությունն է: Այսպես. Արժեթղթերի շուկայի դաշնային հանձնաժողովի 2000 թ. հունվարի 20-ի թիվ IB-02/229 նամակում ասվում է, որ ինտերնետի միջոցով օտարերկրյա ֆոնդային շուկաներում փողի ներդրումը կապված է տարբեր տեսակի խարդախ սխեմաներում ներգրավվելու ռիսկի հետ: Ռուսաստանում, 2020 թվականի տվյալներով, խարդախությունը կազմում էր կիբերհանցագործությունների 70,6%-ը։ Վերջիններիս առավել տարածված տեսակներից մեկն էլ այն հեռախոսազանգերն են, որոնց միջոցով խաբեբաները փորձում են գաղտնի տվյալներ պարզել բանկային քարտերի սեփականատերերից, փոխանցում կատարել կամ տեղադրել հեռահար մուտքի ծրագրեր:

Խարդախության մեկ այլ օրինակ են առցանց աճուրդները, երբ վաճառողները, չբացահայտելով իրենց, հենց իրենք են առաջարկում աճուրդի հանված ապրանքի գինը՝ առավելագույն չափով բարձրացնելու նպատակով:

Տարբեր երկրներում, մասնավորապես ԱՄՆ-ում, լայն տարածում են գտել դոմենային անունների վաճառքի հետ կապված խարդախությունները. ուղարկվում են զանգվածային էլեկտրոնային հաղորդագրություններ, որոնցում տեղեկացվում է, որ, ինչ-որ անծանոթ անձինք փորձում են գրանցել էլեկտրոնային հաղորդագրության հասցեատիրոջը պատկանող դոմենային անվանը նմանվող անուններ, և վերջինիս առաջարկվում է այդ մարդկանցից առաջ ընկնելու համար գրանցել դոմենային մի անուն, որը, մեծ հաշվով, իրեն պետք չէ:

Այսպիսով՝ կիբերհանցագործությունը կամ համակարգչային հանցագործությունը հանցագործության մի տարատեսակ է, որը ներառում է համակարգիչներ և համակարգչային ցանցեր։ Համակարգիչը կարող է օգտագործվել հանցագործության կատարման մեջ, կամ դա կարող է լինել թիրախ։ Կիբերհանցագործությունը կարող է սահմանվել այսպես՝ «վնասներ, որոնք ուղղված են անձի կամ անձանց խմբերին, որոնք ենթարկվում են քրեական դրդապատճառի` դիտավորությամբ վնաս հասցնելու զոհի հեղինակությանը կամ ֆիզիկական կամ հոգեկան վնասներ, ուղղակի կամ անուղղակիորեն օգտագործելով ժամանակակից հեռահաղորդակցային ցանցերը, ինչպիսիք են Ինտերնետը (ցանցերը, ներառյալ՝ զրուցարաններ, նամակներ, ծանուցման խորհուրդներ և խմբակներ) և բջջային հեռախոսներ (Bluetooth / SMS / MMS) »: Կիբերհանցագործությունը կարող է սպառնալ մարդուն կամ ազգի անվտանգությանը և ֆինանսական առողջությանը[6]։

Կիբերանվտանգությունը արդի աշխարհի կարևորագույն հարցերից մեկն է, քանի որ աշխարհում լայն տարածում է գտել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը տարբեր տիպի հիմնախնդիրների լուծման համար։ Եվ դրան զուգահեռ աստիճանաբար աճում է կիբերհարձակումների ենթարկվելու հավանականությունը։ Հանրահայտ գործարար, միլիարդատեր Ուորեն Բաֆեթն ասել է, որ կիբերհանցագործությունը «մարդկության թիվ մեկ խնդիրն է», և որ այն «իրական վտանգներ է ներկայացնում մարդկության համար»։

Համաշխարհային տնտեսական ֆորումի 2023 թվականի Գլոբալ ռիսկերի զեկույցում կիբերհանցագործությունը բնորոշվում է որպես աշխարհի 10 գլխավոր ռիսկերից մեկն այսօր և առաջիկա 10 տարիներին: Եթե կիբերհանցագործությունը դիտարկվի որպես ազգային պետություն, ապա կհամարվի աշխարհի երրորդ խոշորագույն տնտեսությունը: Ըստ կանխատեսումների՝ կիբերհանցագործությունը 2024 թվականին ամբողջ աշխարհում կպատճառի ավելի քան 9 տրիլիոն ամերիկյան դոլարի վնաս:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը