Ամենահամեղ Բաունտի կոնֆետի տնական բաղադրատոմսը, որը իմանալուց հետո այլևս խանութից չեք գնի այն

Դիտումներ 283

Ամենահամեղ Բաունտի կոնֆետի տնական բաղադրատոմսը, որը իմանալուց հետո այլևս խանութից չեք գնի այն

Իրականում այս քաղցրավենիքը պատրաստվում է շատ հեշտ։ Եվ բաղադրիչները կարելի է հեշտությամբ գտնել ցանկացած խանութում։



Ես մինչև այսօր այն պահից սկսած, երբ գտա այս բաղադրատոմսը համացանցում, այլևս չեմ գնում երեխաներին Բաունտի կոնֆետը։

Ահա այդ հրաշք բաղադրատոմսը

Բաղադրիչներ

  • 200 գրամ  կոկոսի փոշի,
  • 200 մլ․ 10-20% յուղայնությամբ սերուցք,
  • 100 գրամ շաքար,
  • 150 գրամ կաթնային շոկոլադ,
  • 2-6 ճաշի գդալ արևածաղկի ձեթ:


Պատրաստման եղանակը՝

 

  • Խառնեք կարագը+շաքարը+սերուցքը և դրեք այն ոչ այդքան ուժեղ կրակի վրա։ Խառնեք, մինչև շաքարը ամբողջովին կլուծվի։
  • Անջատեք կրակը և միանգամից լցրեք խառնուրդին կոկոսի փոշի։ Մանրակրկիտ խառնեք։
  • Վերցերք ամանը և պատեք այն սննդի պաշտպանիչ շերտով։ Այնտեղ լցրեք ձեր կոկոսի զանգվածը։Սեղմեք և լավ տրորեք։ Զանգվածի բարձրությունը պետք է լինի ոչ ավել քան 2 սմ։ Դնում ենք սառնարանում 1 ժամ։
  • Հանեք զանգվածը։ Բաժանեք այն դանակով։ Կարող եք կտրել այնպես, ինչպես իրական բաունտիի չափերն է։ Սուր ծայրերը պարզապես կլորացրեք մատերով։
  • Ստացված կոնֆետները տեղադրում ենք ջեռոցի թղթի վրա և նորից դնում սառնարանում 40 րոպե։
  • Պատրաստում ենք շոկոլադե գնդիկներ կոնֆետի համար։ Շոկոլադը հալեցնում ենք  գոլորշու վրա։ Ավելացնում ենք նրա վրա մի քանի գդալ կարագ։ Կարագի քանակությունը կախված է շոկոլադի խտությունից։
  • Հանեք ձեր բաունտինները սառնարանից և պատառաքաղով իջեցրեք այն շոկոլադի մեջ։
  • Դնում ենք սառնարանում, որպեսզի սառչի։

Աղբյուրը ՝ https://hayinfo.net/hetaqrqir



Ամենաընթերցվածը