Ամանորյա մեր սեղանին միշտ կա քյուֆթա․ Ահա, թե օինչպես ենք պատրաստում այն

Դիտումներ 990

Ամանորյա մեր սեղանին  միշտ կա քյուֆթա․ Ահա, թե օինչպես ենք պատրաստում այն

Բաղադրիչներ

  • Հավի կրծքամիս - 700 գ
  • Ձու - 1 հատ
  • Ջուր - 1,5 բաժակ
  • Օղի - 20-30 մլ
  • Եգիպտացորենի օսլա - 1 ճ.գ
  • Սոխ - 1 հատ
  • Աղ, պղպեղ - ըստ ճաշակի

 



Կրծքամիսը կտրատել, մանրացնել բլենդերով, ավելացնել աղաջուրը, ձուն, օղին ու օսլան։ Այս ամենը խառնեք ևս 2-3 րոպե։ Խառնուրդը տեղափոխեք ամանի մեջ։ Ֆարշը պետք է ջրիկ լինի։

 

 

Սոխը կտրատել։ Ավելացնել աղացած միսը, պղպեղը: Ձեռքերը թրջեք ջրի մեջ և ձեռքերով 5-10 րոպե խառնեք աղացած միսը։ Դնել սառնարանում 15 րոպե։

 



Մի կաթսա աղաջուր դնել եռալու։

Ֆարշը հանում ենք սառնարանից։ Ձեռքերը ջրով թրջեք և աղացած միսը գնդիկների ձևավորեք։ Պահել եռման ջրի մեջ։ Գնդակների միջև պետք է տարածություն լինի: 

 

 

Եռացնել մոտավորապես 30 րոպե։

Մատուցել կարագի հետ։



Ամենաընթերցվածը