Ամանորյա գույներին համապատասխան աղցան․ Ամանորը դիմավորեք այս համեղ և գեղեցիկ աղցանով (Բաղադրատոմս)
Դիտումներ 253
Բաղադրամասեր
-
1 հատ միջին չափի բազուկ,
-
1 հատ փոքր կարմիր կաղամբ,
-
1 հատ վարունգ,
-
1 հատ գլուխ սոխ,
-
1 հատ գազար,
-
համեմ,
-
սամիթ,
-
մաղադանոս,
-
1 թ/գ սումախ,
-
աղ,
-
սև պղպեղ,
-
քացախ,
-
ձեթ
Պատրաստման եղանակը
-
Բազուկը լվանալ և խաշել մինչև պատրաստ լինելը, հովացնել և անցկացնել քերիչով:
-
Կաղամբը լվանալ, մանր կտրատել, վրան աղ ցանել և մի փոքր տրորել, որ հյութը անջատվի:
-
Այնուհետև ավելացնել քացախը և ձեթը, դնել կողքի:
-
Այդ ընթացքում քերիչով անցկացնել գազարը, կտրատել վարունգը ձողիկներով, իսկ սոխը՝ կիսալուսնաձև:
-
Կտրատած բանջարեղենները ավելացնել կաղամբի վրա, այստեղ ավելացնել նաև մանր կտրատած կանաչին և համեմունքները, լավ խառնել:
-
Թողնել սառնարանում 1 ժամ, ապա մատուցել:
Ամենաընթերցվածը