Ահա, թե ինչպիսի տեսք ուներ 90-ականների ամանորյա սեղանը․ Երանի այդ ժամանակները

Դիտումներ 522

Ահա, թե ինչպիսի տեսք ուներ 90-ականների ամանորյա սեղանը․ Երանի այդ ժամանակները

Ամանորյա աղցան եգիպտացորենով․ Տեսեք ինչքան պարզ է բաղադրատոմսը, իսկ համը անկրկնելի

Ձեզ հարկավոր է․
  • Պահածոյացված եգիպտացորեն - 1 բանկա
  • Ծովախեցգետնի ձողիկներ - 200 գ
  • Ձու - 3 հատ
  • Բրինձ - 100 գ
  • Մայոնեզ - 4 ճաշի գդալ
  • Կանաչիներ - ½ փունջ
  • Վարունգ - 100 գ

 

 

 

Բրինձը ողողել, լցնել ջրով 1։2 հարաբերակցությամբ, բերել եռման աստիճանի և փակ կափարիչով դնել կրակի վրա և եփել 15–20 րոպե։ Սառը ջրով օղողել եփած բրինձը։
 
Ծովախեցգետնի ձողիկները մանր կտրատել։ Մանր կտրատել նաև սոխը, վարունգը և ձուն։ 
Խառնել մանրացված բաղադրիչները, պահածոյացված եգիպտացորենը և եփած բրինձը։
Խառնել ամեն ինչ, ավելացնել կտրատած կանաչիները և մայոնեզ՝ ըստ ճաշակի:
 

 



Ամանորյա տորթ Կապուչինո․ Ահա պատրաստման եղանակը

Բաղադրիչներ.

Խմորի համար․

  • Ձու - 6 հատ
  • Շաքարավազ - 230 գր.
  • Կեֆիր - 350 մլ.
  • Բուսական յուղ - 70մլ.
  • Կակաո - 60 գր.
  • Ալյուր (մաղած) - 350-370 գր.
  • Սոդա - 1 ճ/գ
  • Փխրեցուցիչ - 1 ճ/գ
  • Վանիլին - 1 տուփ
  • Աղ

Կրեմի համար․

  • Կարագ-300 գր.
  • Եփած խտացրած կաթ - մեկուկես բանկա
  • Վանիլին (վանիլային շաքար) - 1 տուփ
  • Մակկոֆե

 

 

 
 
Ձուն շաքարավազի և աղի հետ հարում ենք 4-5 րոպե՝ մինչև հարթ զանգված ստանաք: Այնուհետև ավելացրեք կարագը, կեֆիրը, սոդան, փխրեցուցիչը, կակաոն և մաղած ալյուրը, նրբորեն հարեք մինչև հարթ  զանգված ստանաք։ Խմորը բաժանել 2 հավասար մասերի։
Այնուհետև լցնել թխման թերթիկի վրա և թխել նախապես 180 ° (20-25 րոպե) տաքացրած ջեռոցում։ Տորթի շերտերի ծայրերը կտրատել, մանրացնել բլենդերի մեջ։
Կարագը հարում ենք մինչև սպիտակի: Ավելացնել մի գդալ խտացրած կաթ և հարել։ Այնուհետև ավելացրեք մակկոֆեն և վանիլինը և հարեք ևս 1 րոպե։
Տորթը հավաքում ենք այսպես՝ տորթի շերտ, կրեմ, շերտ, կրեմ։ Վերջում շաղ տալ մանրացված փշրանքներ։


Մեղրով ամանորյա թխվածքաբլիթներ. Փորձեք անպայման

Ձեզ հարկավոր է.
Մեղր 100 գ
Շաքարավազ 50 գ
Կարագ 50 գ
Վանիլին - դանակի ծայրով
Աղացած կոճապղպեղ 1 թեյի գդալ
Աղացած հիլ 1 թեյի գդալ
Մշկընկույզ 1 թեյի գդալ
Աղացած դարչին 1 թեյի գդալ
Ցորենի ալյուր 300 գ
Ձու 1 հատ
Ձվի սպիտակուց 1 հատ
Սոդա 1 թեյի գդալ
Շաքարի փոշի 100 գ
Սննդի գունավորիչ

Միացրեք ջեռոցը (ջերմաստիճանը 180 աստիճան):
Կաթսայի մեջ մարմանդ կրակի վրա լուծել մեղրը, կարագը, շաքարավազը, համեմունքները և ավելացնել սոդա: Հեռացնել կրակից: Ալյուրը մաղել։

 

 


Ավելացնել մոտ 100 գրամ ալյուր, հունցել խմորը, խմորը հունցելիս ավելացնել ձուն։
Աստիճանաբար ավելացրեք ալյուրի վերջին բաժինը, մինչև խմորը չկպչի ձեր ձեռքերին և տապակին (կարող է մի քիչ ավել կամ մի քիչ ալյուր անհրաժեշտ լինի)։
Սեղանին ալյուր ցանել և խմորը գրտնակել, հաստությունը պետք է լինի մոտ 0,5 սմ, կտրեք ձևերով:Թխման թերթիկի վրա քսել կարագով, խմորը լցնել և թխել 180 աստիճան ջերմաստիճանում 10-15 րոպե։
Թխվածքաբլիթները սառեցրեք և զարդարեք այնպես, ինչպես ցանկանում եք: Ես խառնում եմ 100 գրամ շաքարի փոշին մեկ սպիտակուցի հետ - ստացվում է գլազուր, կարող եք ավելացնել տարբեր ներկանյութեր:



Ամենաընթերցվածը