Տեսեք ինչ արժե այս սեզոնին 1 կապ համեմը։ Փշաքաղվեցի ՝ գինը տեսնելով


Մինչ Ամանոր կամ նախատոնական գնումներ, շուկայում չէր սպասվում գների բարձրացում։ Բայց իրականում այդպես չէ։ Դա փաստ է ՝ 1 կապ համեմի գնից, այն էլ փոքր կապ։
Այսօր կանաչեղեն գնելիս, երբ արժեքները տեսա փշաքաղվեցի ՝ հատկապես համեմինը և հատկապես այս սեզոնին։
1 կապ համեմը միրգ-բանջարեղենի խանութներում 350 դրամ է։
Կարծում եմ տվյալ կանաչեղենի համար շատ բարձր արժեք է։ Կար ժամանակ, երբ համեմը 50-60 դրամ էր։
պատկերացրեք ինչ գին կդառնա այն տոնական օրերին։ Առաջարկում ենք կանաչեղենի պահպանման հիանալի տարբերակ։
Սովորական ապակե տարան կօգնի երկար ժամանակ պահել թարմ համեմը։ Ոչ միայն համեմը նաև սամիթն ու մաղադանոսը։Լվացեք կանաչիի միայն բարակ կտորները և չորացրեք դրանք թղթե սրբիչների վրա:
Կարևոր է հաշվի առնել այն փաստը, որ համեմը պարզապես պետք է չորանա լվանալուց հետո : Բայց երբեք չչորացնեք արևի տակ: Հակառակ դեպքում, նրա համը, անշուշտ, սպասվածից շատ ավելի վատ կլինի։ Տարաները լավ լվացեք և նույնպես չորացրեք, որպեսզի հեղուկի նշույլ անգամ չմնա։
Այնուհետև համեմը դրեք բանկաների մեջ և փակեք դրանք կափարիչներով։ Ավելի լավ է օգտագործել բազմակի օգտագործման կափարիչներով տարաներ: Բանկաների ներսում պետք է շատ կանաչի լինի։ Նման համեմը կարող է մնալ 2-3 ամիս, ինչը նույնպես շատ արժանի արդյունք է։
Համեմը պարունակում է վիտամին А, Е, С, РР, ինչպես նաև B խմբի վիտամիններ, օրգանական թթուներ, եթերային յուղեր, հանքանյութեր՝ կալիում, կալցիում, նատրիում, մագնիում, երկաթ, սելեն, ֆոսֆոր և օգտակար այլ նյութեր։
Համեմի կալորիականությունը 100 գրամի դեպքում 20 կկալ է։
