Հում դդում կերեք, եթե նիհարելու խնդիր ունեք․ բայց այս եղանակով կերեք
Դիետոլոգը խոսեց դդումի հատկությունների մասին, որոնց պատճառով այն չպետք է օգտագործվի մարդկանց որոշակի կատեգորիաների կողմից։
Առողջ մարդու համար դդումն օգտակար է ցանկացած ձևով և կարելի է ուտել առանց սահմանափակումների։ Բայց եթե որոշակի խնդիրներ կան, դդումը պետք է զգուշությամբ օգտագործել։
Գաստրիտով, խոցով և կոլիտով տառապողները չպետք է հում դդում ուտեն։
Եթե լեղապարկում քարեր կան, ապա այս մթերքով նույնպես չպետք է տարվել։ Դդումն ունի խոլերետիկ ազդեցություն, որը կարող է հրահրել երիկամների և լեղապարկի քարերի տեղաշարժը։
Բանջարեղենը նույնպես խորհուրդ չի տրվում շաքարախտով հիվանդներին։ Չնայած նրանում շաքարավազը քիչ է, սակայն գլիկեմիկ ինդեքսը բավականին բարձր է։
Ալեքսանդրա Յակովլևան բացատրեց, որ դդումը համարվում է հիպոալերգենային արտադրանք, բայց անհատական անհանդուրժողականության դեպքում այն կարող է ռեակցիա առաջացնել, հատկապես զգույշ պետք է լինել երեխաներին դդումը որպես լրացուցիչ սնունդ ներկայացնելիս: