Մանդարինի կեղևը կբուժի հետևյալ հիվանդությունները

Դիտումներ 1465
Մանդարինի կեղևը կբուժի հետևյալ հիվանդությունները

Ցիտրուսասերներից շատերը հաճույքով ուտում են մանդարինները և դեն են նետում կեղևները։ Սակայն, ինչպես հաճախ է լինում բնության մեջ, օգտակար կարող է լինել ոչ միայն մրգի միջուկը, այլև կեղևը։ 

 

 

Խորհուրդ է տրվում ամրապնդել իմունիտետը և բարելավել ախորժակը  մանդարինի կեղևի թուրմի օգնությամբ, որի բաղադրատոմսը շատ պարզ է՝ 2 ճ.գ. աղացած մանդարինի կեղևը լցնում ենք 250 մլ օղու մեջ և թրմում 7 օր։ Օգտակար է թուրմն ընդունել ուտելուց կես ժամ առաջ 20-25 կաթիլ։
 


Մրսածության և բրոնխիտի դեպքում պետք է լցնել 3 ճ.գ. չորացրած մանդարինի կեղևները 2 բաժակ եռման ջրի մեջ։ Պնդել 2 ժամ: Ապա քամած ըմպելիքին ավելացնել 2 ճ.գ. մեղր։ Կես բաժակ տաք թուրմը պետք է խմել օրը 4 անգամ։

 


Մանդարինի կեղևն օգնում է կրծքի բորբոքում ունեցող կանանց:  Դրա համար 100 գ չոր մանդարինի կեղևը պետք է տրորել և խառնել 20 գ լիկյորի հետ։ Ստացված զանգվածը լցնել 400 մլ ջուր, բերել եռման աստիճանի, մարմանդ կրակի վրա եփել 30 րոպե։ Քամել և խմել հավասար չափաբաժիններով՝ օրը երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան։ 

Թուրմով կարելի է թրջել վիրակապը և դնել ցավոտ կրծքին, ինչպես կոմպրեսը։
Մանդարինի կեղևը պարունակում է ֆիտոնսիդներ՝ բնական մանրէասպան նյութեր, որոնք օգնում են  ազատվել մաշկի կամ եղունգների սնկից:

 

 

Անհրաժեշտ է պարբերաբար թարմ մանդարինի կեղև քսել խնդրահարույց հատվածներին։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը