Ինչպե՞ս են անվանում այս տեսակի դեղձը


Նեկտարին, դեղձի տարատեսակ, որի պտուղներն առանձնանում են կճեպի հարթությամբ, ինչպես սալորինը։ Սա բողբոջային մուտացիայի դասական օրինակ է։ Նրանք հայտնվել են, երբ դեղձենիների մոտ տեղի է ունեցել ինքնափոշոտում։ Դեղձենիների վրա երբեմն հայտնվում են նեկտարիններ և հակառակը, նեկտարինենու վրա` դեղձեր։
Անգլիական աղբյուրներում «նեկտարին» բառը հայտնի է 1616 թվականից։ Ֆրանսերենում նույնպես անվանում են «նեկտարին» (Nectarine): 20-րդ դարի վերջին նեկտարինները շատ հայտնի դարձան։
Պտուղներն ուտում են թարմ վիճակում. օգտագործում են աղանդերների, ջեմերի, կոմպոտների պատրաստման ժամանակ։ Թարմ վիճակում երկար չեն պահպանվում։ Հարուստ են А և С վիտամիններով։
Նեկտարինի հայրենիքը միջերկրածովյան երկրներն են` Հարավսլավիան, Իտալիան, Կիպրոսը, Հունաստանը, Թունիսը։
Նեկտարինը ավելի կայուն է հիվանդությունների ու թունավորումների հանդեպ, քան սովորական դեղձը։
Առանձնացվել են ցրտադիմացկուն տեսակներ, որոնք կարելի է աճեցնել Հյուսիսային Կովկասում և նույնիսկ Վոլգոգրադի շրջանում։
Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։
