4 տոննա խաղող ունեմ․ 3 անգամ էժան գնով տալիս եմ, եկեք առեք

Դիտումներ 848

4 տոննա խաղող ունեմ․ 3 անգամ էժան գնով տալիս եմ, եկեք առեք

Մեր հետևորդներից ՝ տիկին Լաուրան, խաղող է վաճառում։ Վաճառում է քիշմիշ տեսակի խաղող։ Ահա նրա գրառումը։

 

 

Սիրելի հայեր, խաղող եմ վաճառում ՝ շատ հարմար գնով։ Խաղողը Նոյեմբերյանի խաղող է, շատ լավ որակի, քիշմիշ տեսակի։ 4 տոննա ունեմ, 3 անգամ էժան գնով տալիս եմ, եկեք առեք։ 



Վերավաճառողները ինձանից 150-200 դրամով են առնում։ Նույն քանակի եկեք դուք առեք, իսկ եթե մանրածախ եք առնում, 300 դրամով կտամ։ Համեցեք Նոյեմբերյան Բաղանիս գյուղ, տիկին Լաուրա։

 

 

Այս միրգը հարուստ է մի շարք վիտամիններով, միկրոտարրերով, ամինաթթուներով, բջջանյութով, ինչպես նաև զանազան ֆերմենտներով և եթերայուղերով։ Դժվար է գերագնահատել այն օգուտը, որն այս բոլոր նյութերը միասին կարող են տալ օրգանիզմին։



Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ միս ենք ուտում

Հետաքրքիր է, որ խաղողը աշխարհում աճող բոլոր բուսատեսակներից ամենաշատ ենթատեսակներն ունի՝ մոտ ութ հազար։ Ընդ որում՝ յուրաքանչյուր տեսակն իր անունն ու օգտագործման ցուցումներն ունի։ Օրինակ՝ կանաչ խաղողի հյութը նպաստում է դիմադրողականության բարձրացմանը, առույգությանն ու էներգիային, իսկ մուգ տեսակների խաղողի հյութը հակաուռուցքային ազդեցություն ունի։ Այն նաև խթանում է ուղեղի աշխատանքը և դրական է անդրադառնում տեսողության վրա։


Ինչ վերաբերում է կարմիր երանգների խաղողին, ապա այն հզոր հակաբակտերիալ ազդեցություն ունի, ինչի շնորհիվ օրգանիզմը պաշտպանում է մի շարք վիրուսներից ու մակաբույծներից։

Օգտակար է սրտին
Հետազոտությունները ցույց են տվել, որ խաղողը կանխում է թրոմբների առաջացումը և սրտի նոպաները կանխող հիանալի պրոֆիլակտիկ միջոց է։ Բացի այդ, ամրացնում է արյունատար անոթների պատերը։

Երիտասարդացնող ազդեցություն

 


Խաղողը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ և դանդաղեցնում ծերացման գործընթացները։ Լավացնում է դեմքի գույնն ու մաշկի որակը, իսկ ֆոսֆորի, կալցիումի և ռիբոֆլավինի (ջրում լուծվող կարևորագույն վիտամիններից մեկն է) շնորհիվ ամրացնում է մազերը, եղունգներն ու ատամները։

Օգնում է հաղթահարել հոգնածությունը
Խաղողն օգնում է կարգավորել նյարդային համակարգի աշխատանքը, նվազեցնել հոգնածությունը, վերականգնել ուժերը, բարձրացնել աշխատունակությունը: Հիանալի միջոց է խրոնիկ հոգնածության դեմ պայքարելու համար։



Ամենաընթերցվածը