Սովորական վարունգի միջոցով կարող եք նիհարել 8-10 կգ․ Պարզապես այսպես օգտագործեք վարունգը
Վարունգի պտուղների 94-96%-ը ջուր է, իսկ մոտ 1-2%-ը՝ շաքար։ Պարունակում է A, C, B և B2 վիտամիններ, սպիտակուցներ, ճարպեր, բջջանյութ, օրգանական թթուներ, եթերայուղ և այլն։
Մարդկային օրգանիզմը 70%-ով բաղկացած է ջրից, ուստի ջուրը հարկավոր է առողջության պահպանման համար և դրանից ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել:
Սակայն օրգանիզմում մեծ քանակությամբ հեղուկի կուտակումը հանգեցնում է ոչ միայն քաշի ավելացման, այլև այտուցների առաջացման:
Ձեզ ենք առաջարկում հիանալի միջոց, որը պատրաստվում է վարունգով, և որը կօգնի ձեզ, ոչ միայն օրգանիզմից հեռացնել ավելորդ հեղուկը, նաև նիհարել 8-10 կգ։
Բաղադրամասեր
1 հատ վարունգ,
0,5 հատ կիտրոն,
1 թեյի գդալ կոճապղպեղ ՝ աղացած վիճակում,
1 փոքր կապ մաղադանոս,
50-60 մլ ջուր
Պատրաստման և օգտագործման եղանակը
Բոլոր բաղադրիչները լավ լվացեք, մաքրեք և հարեք բլոնդերով։ Այն պետք է խմեք ամեն օր ՝ քնելուց առաջ։ 2 շաբաթ շարունակ արեք այն և արդյունքը կզգաք։ Տվյալ ըմպելիքը խմելուց 5 ժամ առաջ չպետք է հաց ուտեք, իսկ խմելուց միայն սենյակային ջերմաստիճանի ջուր։
Եթե նշված բաղադրիչներից ունեք հակացուցում կամ ալերգիա այն չի թույլատրվում ձեզ։ Ցանկալի է այս միջոցը օգտագործելուց առաջ խոսեք բժշկի հետ։