Ի՞նչ է սա․ Գրեք այս բույսի հայերեն անունը․ ԱՅն դեղամիջոց է աղիների և լյարդի համար


Առվույտ (լատ.՝ Medicago), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։
Հայտնի է ավելի քան 150, Հայաստանում վայրի վիճակում՝ 10 տեսակ՝ առվույտ գայլուկանման (M. lupulina), առվույտ ցանովի (M. sativa), առվույտ երկնագույն (M. coerulea), առվույտ խավոտ (M. papiilosa), առվույտ տատասկանման (M. tribuloides) և այլն։
Առվույտը հաճախ օգտագործում են որպես անասնակեր, քանի որ այն չափազանց հարուստ է հանքային եւ սննդարար նյութերով, ինչպես նաեւ պարունակում է մեծ քանակությամբ պրոտեին: Այն օգտագործվում է որպես հզոր միզամուղ, ինչպես նաեւ հիվանդությունից հետո ուժերի վերականգնման համար: Այս բույսը մաքրում է լյարդը եւ աղիները եւ նույնիսկ օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը: Բուժման նպատակով կարելի է օգտագործել սերմերը կամ ծիլերը, բայց ամբողջական տերեւները նույնպես կարելի է օգտագործել սննդի մեջ:
Առվույտը հարստացնում է հողը ազոտով, որոշ չափով նվազեցնում է հողի թթվայնությունը, իսկ հնձված կանաչ զանգվածը, քայքայվելով, հարստացնում է հողը օրգանական տարրերով:
Առվույտը ջերմասեր բույս է, աճելու հարմարավետ օդի ջերմությունը 18-30 աստիճանն է, իսկ եթե հողում բավարար խոնավություն կա, ապա մինչև +40: Կան նաև առվույտի ցրտադիմացկուն տեսակներ:
Բազմամյա տեսակները կարող են ապրել մինչև 25 տարի:
