1997 թվական․ Խնդրեմ, ասացեք Երևանի որ հատվածն է լուսանկարում

Դիտումներ 1681

1997 թվական․ Խնդրեմ, ասացեք Երևանի որ հատվածն է լուսանկարում

Կայարանը գործարկվել է 1981 թ. մարտի 7-ին Երևանի մետրոպոլիտենի թողարկման առաջին փուլում, «Բարեկամություն» - «Սասունցի Դավիթ» գծի բացման ժամանակ։ Ճարտարապետն է Ստեփան Քյուրքչյանը։ Կոնստրուկտորն է Ի. Մանուչարյանը։ Ներքին հարդարանքը կատարված է բաց մոխրագույն մարմարով։ Սպասասրահի սյուները զարդարված են ուղղահայաց դեկորատիվ մետաղական ցանցերով, որոնք ծածկում են սյուների մեջ տեղադրված օդափոխության սարքերը։ 



Պատին քանդակագործ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ Ռուզան Քյուրքչյանի հեղինակած «Երիտասարդություն» խորաքանդակն է։

 

 

Կայարանը ելք ունի Իսահակյան փողոց, որտեղից մոտիկ են Տերյան և Աբովյան փողոցները, Երևան քաղաքի Բարձրագույն ուսումնական հաստատություններից շատերը, Օղակաձև զբոսայգին։



 Կայարանի երկար միջանցքը թեքվում է դեպի աջ և վերջանում եռաշարք շարժասանդուղքով։

 

 

Վերերկրյա շինությունը յուրահատուկ կառուցվածք ունի՝ շենքից անկյան տակ դուրս է գալիս լայն, դիմացից ապակեպատ խողովակ, որը կարծես շարժասանդուղքների շարունակությունը լինի։ Վերև բարձրացող ուղևորները տեսնում են արևի լույսը և երկինքը։



Ամենաընթերցվածը