12 պատճառ՝ առավոտյան արթնանալուն պես 4 բաժակ կիտրոնով ջուր խմելու համար

Դիտումներ 617

12 պատճառ՝ առավոտյան արթնանալուն պես 4 բաժակ կիտրոնով ջուր խմելու համար

Ճապոնացի գիտնականները հայտնաբերել են, որ առավոտյան արթնանալուն պես կիտրոնով ջուր խմելը շատ օգտակար է առողջության համար և անգամ օգնում է ազատվել առողջական մի շարք խնդիրներից, որոնց շարքին են դասվում.



  • գլխացավը,
  • մարմնի տարբեր հատվածների ցավը,
  • սրտանոթային համակարգի հիվանդությունները,
  • արթրիտը,
  •  սրտի զարկերի հաճախականության արագացումը,
  •  էպիլեպսիան,
  •  ավելորդ քաշը,
  •  ասթմատիկ բրոնխիտը,
  •  տուբերկուլյոզը,
  •  մենինգիտը,
  •  երիկամների ու միզապարկի հիվանդությունները,
  •  փսխումը,
  •  գաստրիտը,
  •  փորլուծությունը,
  •  շաքարային դիաբետը,
  •  փորկապությունը,
  •  աչքերի հիվանդությունները,
  •  կանանց սեռական օրգանների հիվանդությունները,
  •  քաղցկեղը,
  •  դաշտանային ցիկլի խանգարումը,
  •  ականջի, կոկորդի ու քթի հիվանդությունները և այլն:


Այս մեթոդով բուժվելու համար հարկավոր է արթնանալուն պես խմել 4 բաժակ (160մլ-անոց բաժակ) ջուր: Ջուրը խմելուց հետո կարելի է մաքրել ատամներն ու բերանի խոռոչը, սակայն չի կարելի որևէ բան ուտել մոտ 45 րոպե: Բացի այդ, հարկ է հիշել, որ ուտելուց հետո չի կարելի որևէ բան խմել կամ ուտել մոտ 2 ժամ:

Եթե ջրի նման քանակությունը խմելը դժվար է, ապա սկզբնական շրջանում կարելի է ավելի քիչ ջուր խմել՝ աստիճանաբար ավելացնելով դրա քանակությունը:

Քնից հետո մարդու արյունը թանձրացած է լինում ջրի պակասի հետևանքով, ուստի առավոտյան հարկավոր է միշտ դատարկ ստամոքսին ջուր խմել: Բանն այն է, որ սնվելու կամ սուրճ խմելու դեպքում արյունն էլ ավելի կթանձրանա, քանի որ օրգանիզմին սնունդը յուրացնելու համար ջուր է հարկավոր:

Էլ ավելի մեծ օգուտ ստանալու և ջուրն ավելի համեղ դարձնելու համար խորհուրդ է տրվում դրան մի փոքր կիտրոն ավելացնել: Այն հարուստ է վիտամին C-ով ու կալիումով, ինչի շնորհիվ ամրապնդում է իմունային համակարգը, խթանում է գլխուղեղի ու նյարդային համակարգի աշխատանքը, բարելավում է մաշկի վիճակը և կարգավորում արյան ճնշումը:

Այս ըմպելիքը նաև կարգավորում է օրգանիզմի հիմնային բալանսը, քանի որ կիտրոնաթթուն չի բարձրացնում թթվայնությունը: Այն բարելավում է նյութափոխանակությունը, օգնում է ազատվել ավելորդ քաշից, խթանում է մարսողական համակարգի աշխատանքը և խոնավեցնում է օրգանիզմը՝ պայքարելով ջրազրկման դեմ:

Բացի այդ, կիտրոնով ջուրն օժտված է միզամուղ հատկությամբ, ինչի շնորհիվ օգնում է մաքրել օրգանիզմն ու պահպանել միզուղիների առողջությունը:

Առողջացման այս մեթոդը չի առաջացնում կողմնակի բարդություններ, սակայն սկզբնական շրջանում սովորականից ավելի հաճախ է առաջանում միզելու ցանկություն:

Կիտրոնի և կիտրոնով ջրի մյուս առավելությունները

1.      Կիտրոնն էլեկտրոլիտների հարուստ աղբյուր է

Կիտրոնը պարունակում է այնպիսի էլեկտրոլիտներ, ինչպիսին են կալիումը, մագնեզումը, նատրիումը և կալցիումը, ուստի այն կարող է լինել հիանալի բաղադրիչ սպորտային ըմպելիքի համար: Նման ըմպելիք պատրաստելու համար հարկավոր է 40 մլ կիտրոնի հյութը լուծել 1 լիտր ջրում և ավելացնել 3 ճաշի գդալ մեղր:

2.      Կիտրոնն ամրապնդում է իմունային համակարգը

1 հատ կիտրոնում պարունակվում է վիտամին C-ի օրական չափաբաժնի մոտ 50%-ը: Բացի այդ, այն հարուստ է նաև մի շարք այլ օգտակար վիտամիններով ու հանքանյութերով, ինչի շնորհիվ ամրապնդում է իմունային համակարգն ու պաշտպանում հիվանդություններից:

3.      Կիտրոնն ազատում է սրտխառնոցից

Սրտխառնոցը շատ տհաճ խնդիր է, որից կարելի է ազատվել կիտրոնի օգնությամբ: Անհրաժեշտ դեղամիջոցի բացակայության դեպքում սրտխառնոցի ժամանակ կարելի է պարզապես մի կտոր կիտրոն դնել բերանում:

4.      Կիտրոնն ազատում է խումարի ախտանշաններից

Կիտրոնը ոչ միայն ազատում է սրտխառնոցից ու հագեցնում է օրգանիզմն օգտակար նյութերով, այլև օգնում է մաքրել լյարդը տոքսիններից: Պարզապես հարկավոր է կիտրոնի հյութն ավելացնել ջրին և խմել ստացված խառնուրդը:

5.      Կիտրոնն ազատում է փորափքանքից

Նման խնդրի դեպքում խորհուրդ է տրվում խմել մի ըմպելիք, որը պատրաստելու համար անհրաժեշը է վարունգի 4-5 կտորը, ½ կիտրոնը (կտրատած), ¼ նարինջը և անանուխի մի քանի տերևն ավելացնել 1 լիտր սառը ջրին (ցանկալի է սառույցի կտորներով) և մի փոքր թրմել:

6.      Կիտրոնը մաքրում է լյարդը

Լյարդը շատ կարևոր օրգան է, որը հարկավոր է պարբերաբար մաքրել կուտակված տոքսիններից: Այս դեպքում հիանալի օգնական կարող է լինել կիտրոնի կեղևը, քանի որ ցիտրուսային մրգերի կեղևը պարունակում է D-լիմոնեն, որն արդյունավետ կերպով դուրս է բերում շլակներն օրգանիզմից և մաքրում է լյարդը տոքսիններից:

7.      Կիտրոնը պաշտպանում է քաղցկեղից

Կիտրոնում պարունակվող վիտամին C-ն հզոր բնական հակաօքսիդանտ է, որը պայքարում է քաղցկեղի պատճառ դարձող ազատ ռադիկալների դեմ:

8.      Կիտրոնը պայքարում է ավելորդ քաշի դեմ

Կիտրոնը խթանում է նյութափոխանակությունն ու էներգիա է հաղորդում, ինչն օգնում է օրվա ընթացքում ֆիզիկապես ակտիվ լինել: Էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար կարելի է կիտրոնով ջրին մի փոքր կարմիր չիլի պղպեղ ավելացնել:

9.      Կիտրոնը նվազեցնում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակը

Ուսումնասիրություններն ու գիտափորձերը ցույց են տվել, որ կիտրոնն ու կիտրոնի հյութով ջուրն իսկապես օգնում են նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

10.  Կիտրոնը պաշտպանում է միզաքարային հիվանդությունից

Շնորհիվ կիտրոնի բաղադրության մեջ պարունակվող ցիտրատների՝ կիտրոնի հյութով ջուրը կանխում է երիկամներում քարերի առաջացումը, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս խմել այս ըմպելիքն ամեն օր:

11.  Կիտրոնը մեղմում է ասթմայի ախտանշանները

Կիտրոնն օժտված է նաև հակաբորբոքային հատկություններով, ինչի շնորհիվ նվազեցնում է բորբոքման մակարդակը, բացում է շնչուղիները և օգնում է ավելի լավ շնչել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուտելուց մեկ ժամ առաջ մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութ խմելը կօգնի նաև մեղմել ասթմայի ախտանշանները:

Սակայն հարկ է հիշել, որ անհրաժեշտ է օգտագործել միայն թարմ քամած կիտրոնի հյութ, քանի որ խանութում վաճառվողները ոչ միայն չեն օգնում, այլև նպաստում են ասթմայի նոպայի առաջացմանը:

12.  Կիտրոնը պայքարում է սթրեսի և անքնության դեմ

Կիտրոնի օգնությամբ կարելի է նաև բարձրացնել տրամադրությունն ու բարելավել քնի որակը, սակայն այս դեպքում կիտրոնը հարկավոր է օգտագործել որպես բուրավետիչ միջոց: Նման արոմաթերապիան շատ օգտակար կլինի առողջության համար, քանի որ կիտրոնի բույրը նվազեցնում է սթրեսի ու տագնապի մակարդակը, հանգստացնում է նյարդային համակարգը և կարգավորում է քունը:

Հարկավոր է ջրով լի կաթսան դնել կրակին և ջուրը եռալուն պես ավելացնել նաև 1 կիտրոնից քամված հյութն ու այդ կիտրոնի մնացորդները: Այնուհետև անհրաժեշտ է կաթսան վերցնել կրակից և պարզապես շնչել կիտրոնի բույրով հագեցած օդը:

 

 

 

Աղբյուրը ՝ https://hayinfo.net/hetaqrqir



Ամենաընթերցվածը