12 հրաշալի խոհանոցային հնարք, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին

Դիտումներ 304

12 հրաշալի խոհանոցային հնարք, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին

Յոգուրտից կաթիլներ

Յոգուրտից կաթիլները համեղ, օգտակար նախուտեստ է, որը երեխաները սիրում են: Յոգուրտը պոլիէթիլենային տոպրակի կամ հրուշակեղենի ներարկիչի մեջ դրեք, կաթիլներ պատրաստեք թխելու թղթի վրա, այն դրեք սառցարանը 1 ժամով:

Սոխը կտրել և լաց չլինել

Նախքան պատրաստելը սոխը 15 րոպեով դրեք սառցարանը:

Ինչպես հեշտ մաքրել ձուն

Ձվերը եփելու ժամանակ կաթսայի մեջ մի շերտ կիտրոն գցեք: Կիտրոնը կարելի է փոխարինել 1/2 թ. գ. կերակրի սոդայով:

Պելմենի եփելու գաղտնիքը

 

Կաթսայի մեջ կիսով չափ ջուր լցրեք և սպասեք մինչև եռա: Հետո ավելացրեք աղ, դափնու տերև և պելմենին ջրի մեջ լցրեք: Սպասեք մինչև ջրի երես բարձրանա, հետո բարակ շիթով մեկ բաժակ սառը ջուր լցրեք: Եփեք ևս 3-4 րոպե:

Ինչպես թխել, եթե ձուն վերջացել է

Եթե պատրաստվում եք տորթ թխել և ձուն վերջացել է, դրանք կարելի է փոխարինել բանանով. 1 ձուն = 1/2 բանան: Այդպիսի փոխարինման դեպքում թխվածքի համը հաստատ չի վատանա:

Իդեալական սուրճ

Եփելուց առաջ մի քիչ աղ և դարչին լցրեք աղացած սուրճի մեջ: Աղն օգնում է վերացնել այրված հատիկների դառը բույրը, իսկ դարչինը հրաշալի համ կտա:

Ինչպես կիսել խնձորն առանց դանակի

Պտտում ենք ցողունը:

Բռնում ենք ափերով ու պտտում՝ մատների հարմար դիրք գտնելով:

Հետո սեղմում ենք խնձորը՝ տարբեր կողմեր քաշելով, այն հեշտությամբ երկու մասի կկիսվի:

Ինչպես արագ մաքրել սխտորը

Սխտորը 15 վայրկյանով դրեք ջեռոցի մեջ:

Ամենահամեղ պղպեղը

Պղպեղ գնելիս շրջեք ու ներքևի մասը նայեք: Պղպեղը, որի տակ 3 մաս է, «տղա է», 4 հատովը՝ «աղջիկ»: «Տղան» ավելի քաղցր է, այն ավելի լավ է թարմ վիճակում օգտագործել: Իսկ «աղջիկը» ավելի պինդ է, դրա համարը ավելի հագեցած է, ուստի այն ավելի հարմար է ուտեստներում օգտագործելու համար:

 



Թխվածքն առանց դանակի կտրել

Կարող եք ատամի թել օգտագործել:

Ավելի լավ, քան տապակածը

Կարտոֆիլի մեջ բարակ կտրվածքներ արեք, ձիթապտղի ձեթ քսեք, ավելացրեք մի քիչ կարագ, աղ, պղպեղ: 40 րոպեով դրեք 220°C տաքության ջեռոցը:

Կարտոֆիլի արագ մաքրում

Կարտոֆիլի վրա ոչ մեծ խորության անցք արեք:

Կարտոֆիլի վրա տաք ջուր լցրեք, դրեք տաքացուցիչի վրա մինչև եռալը:

Թափեք եռացած ջուրն ու փոխարենը սառը ջուր լցրեք:



Ամենաընթերցվածը