100-ամյա մանկաբարձ Ծաղիկ Սարգսյանի օգնությամբ են լույս աշխարհ եկել Արարատի տասնյակ սերունդներ․ Առողջություն ենք ցանկանում

💯💐 100- ամյա հոբելյանին ծաղկեփնջեր ու ամենասպասվածը` պարգևատրում` առողջապահության նախարարության պատվոգրով:


Մանկաբարձ Ծաղիկ Սարգսյանի օգնությամբ են լույս աշխարհ եկել Արարատի մարզի Այգեստան և հարակից գյուղերի տասնյակ սերունդներ:
👩⚕️ Բոլորին հասնող գյուղի թե՛ բժիշկն էր, թե՛ բուժքույրն ու մանկաբարձը, հասցրել է նաև ղեկավարել Այգեստանի բժշկական կենտրոնը:


Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Քրիստինա Գյուրջյանը և մարզպետարանի աշխատակիցները շնորհավորելու էին գնացել վաստակաշատ մանկաբարձուհուն:

Ոտքերի սպազմերը կարող են ուժեղ ցավ պատճառել: Ահա թե ինչպես բուժել դրանք գիշերը և ինչպես կանխել դրանք քնած ժամանակ:
Հեծանիվ վարժությունը ֆանտաստիկ կանխարգելիչ միջոց է սպազմերի դեմ: Սա աշխատում է, քանի որ մկանները ձգվում են վարժությունների ժամանակ: Եթե չեք կարողանում դրսում քշել հեծանիվ, ապա արեք դրա վարժությունը։

Շատ խմեք հեղուկ. Ոտքերի սպազմերը հաճախ կապված են ջրազրկման և էլեկտրոլիտների անհավասարակշռության հետ: Գիշերային ցավերը կանխելու համար օրական խմեք առնվազն վեցից ութ բաժակ ջուր:
Կանգնած ժամանակ ոտքից ոտք անցեք:
Ամեն օր քնելուց առաջ ոտքերի ձգումներ արեք։
