10 միջոց՝ ուշ գիշերը սնվելու սովորությունից ազատվելու համար. Ես անպայման կհետևեմ այս խորհուրդներին

Դիտումներ 14188

10 միջոց՝ ուշ գիշերը սնվելու սովորությունից ազատվելու համար. Ես անպայման կհետևեմ այս խորհուրդներին

1. Նախաճաշին ձու կերեք
Գիշերային ախորժակի դեմ պայքարում ծանր զենք է առատ նախաճաշը, հատկապես այն, որը ներառում է ձու: Ձուն օգնում է ձեզ ավելի արագ նիհարել, դրանք նաև նվազեցնում են քաղցը հաջորդ ժամերի ժամվա ընթացքում:

2. Մի գնեք գայթակղիչ նախուտեստներ

 


Ավելի լավ է ընդհանրապես չգնել ձեր սիրած նախուտեստները, այլապես կարող եք կորցնել ձեր վերահսկողությունը քնելուց առաջ: 

3. Խուսափեք դատարկ կալորիաներից
Պարզ ածխաջրերով հարուստ մթերքները՝ արագ սնունդը, քաղցր գազավորված ըմպելիքները, տորթերը, ճարպային սոուսները, ալկոհոլը, տապակած մթերքները, անկասկած, ձեզ նորից կբերեն սառնարանի մոտ՝ հերթական խորտիկի համար:

 



4. Նվազեցրեք աղի քանակը
Աղը և այլ համեմունքները մեծացնում են սովի զգացումը։ Ձեր սննդին բնական համը հաղորդելու համար կարող եք այն աղի փոխարեն համեմել սոխով, սխտորով կամ խոտաբույսերով:

5. Ավելացրեք բրոկկոլի սննդակարգին
Բրոկկոլի ավելացնելով ձեր ընթրիքի աղցանին, դուք կզգաք ձեզ ավելի երկար հագեցած:

 

 

6. Սպորտով զբաղվեք 
Ինտենսիվ վարժությունները ոչ միայն այրում են կալորիաները, այլեւ ճնշում են ախորժակը։ Սպորտն օգնում է թոթափել օրվա սթրեսը, որը նույնպես մեզ մղում է դեպի սառնարան։

7. Հովացրեք սենյակը
Գիշերային քաղցի աճը կարելի է «սառեցնել»՝ նվազեցնելով սենյակում ջերմաստիճանը։ Բացի այդ, 17-18 ° C ջերմաստիճանի դեպքում մարմինը 7% ավելի շատ կալորիա է այրում, քան բարձր ջերմաստիճանի դեպքում:

 



8. Խմեք հանքային ջուր
Մենք հաճախ ծարավը շփոթում ենք քաղցի հետ, ուստի մածունի փոխարեն կարող եք խմել մի բաժակ հանքային ջուր և զգալ, որ ձեր ախորժակը փակվում է։ Մի բաժակ ջուր դրեք ձեր մահճակալի կողքը, որպեսզի գիշերը ընդհանրապես խոհանոց չգնաք:

9. Լվացեք ատամները
Երբ երեկոյան խոզանակում ենք մեր ատամները, ուղեղը ստանում է ազդանշան՝ «Այսօր այլևս ուտելիք չկա»: Բացի այդ, անանուխի և մենթոլի համն օգնում է մոռանալ սննդի մասին։

10. Գնացեք քնելու մինչև 23:00-ն
Քնի յուրաքանչյուր լրացուցիչ ժամը նվազեցնում է օրվա ընթացքում կալորիաների ընդունումը մոտ 6%-ով:

 



Ամենաընթերցվածը