Տեսեք Նոր տարուց հետո որքան է դարձել խոզի բդի գինը


Այսօր հունվարի 12-ն է և Ամանորից արդեն բավականաչափ անցել է։
Գնային փոփոխություններ նույնպես եղել են և բավականաչափ։ Օրինակ, դեկտեմբերի 28-30-ը խոզի բդի կիլոգրամը նույնիսկ վայրեր կային վաճառում էին 3300 դրամով։
Խոզի բուդը գրեթե բոլոր սուպերմարկետներում կիլոգրամը 2400 դրամ է։ Խոսքը տեղական լավ որակի մսի մասին է։ Նույն արժեքը Գումի շուկայում է պլյուս, մինուս 100 դրամ։ Իսկ եթե նկատեք կիլոգրամը 2000 դրամի սահմաններում, դա տեղական միս չէ, կամ էլ որակը լավը չէ։
🛑 Խոզի մսի օգտակար հատկությունները
‼️ Խոզի միսը բարձրակարգ սպիտակուցի և ամինաթթուների աղբյուր է
🔻 Միսը մեր օրգանիզմին երկաթ և B12 վիտամին մատակարարող լավագույն մթերքն է, քանի որ բուսական սնունդի մեջ այս վիտամինն առհասարակ չկա, իսկ ահա երկաթը վատ է յուրացվում
🔻 Բոլորին հայտնի է, որ խոզի միսն ամենայուղոտն է, սակայն գիրանալուց խուսափելու համար կարելի է ընտրել անյուղ կամ քիչ ճարպ պարունակող կտորներ
🔻 Մյուս կողմից, խոզի մսի մեջ առկա ճարպն ավելի օգտակար է, քան հորթի կամ գառան մսի մեջ եղածը ➡️ հենց խոզի ճարպի մեջ է սելենի ամենամեծ քանակությունը: Բայց ❌ չպետք է մոռանալ, որ խոզի մսի մեջ խոլեստերինի ավելցուկ կա, և եթե կենդանու կերի մեջ հորմոններ են օգտագործվում, դրանք կարող են կուտակվել ճարպային շերտում
