«Էվա Մեդ» ԲԿ-ում պլաստիկ վիրահատության ժամանակ կինը մահացել է

Դիտումներ 1198

«Էվա Մեդ» ԲԿ-ում պլաստիկ վիրահատության ժամանակ կինը մահացել է

Էվա Մեդ» բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության ժամանակ մահացել է Երևանի բնակիչ 69-ամյա Լուսնթագ Բ․-ն։ 

 

 

Պարզվել է, որ դեպքը ոչ թե բժիշկների սխալի հետևանքով է, այլ՝ հազվադեպ հանդիպող հիվանդության, այն է՝ պացիենտի օրգանիզմը նարկոզ չի ընդունում, և մարդու մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, ինչն էլ հանգեցնում է մահվան: 



Այս մասին հայտնել են բժշկական կենտրոնից։

 

 

 

կինը էսթետիկ տեսք ունենալու համար դիմածնոտային հատվածի պլաստիկ վիրահատության համար է դիմած եղել: Բժիշկը վստահեցնում է՝ մինչ վիրահատությունն անհրաժեշտ բոլոր հետազոտություններն արվել են, նա առողջական որևէ խնդիր չի ունեցել, վիրահատության ռիսկն էլ գնահատվել է ոչ բարձր։

 



Բարդությունն անկանխատեսելի է եղել, սակայն հստակ պնդել, թե ով է մեղավորը կնոջ մահվան համար, հնարավոր չէ․ «Հիվանդներին սովորաբար զգուշացնում ենք, որ բարդություն հնարավոր է, բայց 69-ամյա կինը առողջական խնդիր չուներ, որ ասենինք, թե էսթետիկ տեսքի համար չպետք է գնար այդ քայլին։ Ես իմ կարծիքն ունեմ, սակայն քննությունը կընթանա, կստեղծվի բժշկական հանձնաժողով, ու ավելի կոմպոնենտ մոտեցում կունենանք հարցին



Ամենաընթերցվածը