«Երիտասարդ կարտոֆիլով» դիմակներ

Դիտումներ 553

«Երիտասարդ կարտոֆիլով» դիմակներ

Կարտոֆիլը հիանալի օգնական է թոշնած մաշկի դեպքում: Հատկապես արդյունավետ են «երիտասարդ կարտոֆիլի» հիմքի վրա պատրաստված դիմակները: Այնպես որ, բաց մի թողեք սեզոնը մաշկին առաձգականություն ու գեղեցկություն պարգևելու համար:

Զգայուն մաշկի համար: Մաքրեք «երիտասարդ կարտոֆիլը», քերիչով քերեք, քսեք դեմքին: 20 րոպե հետո լվացեք գոլ ջրով:



Մաշկի առաձգականության համար: «Երիտասարդ կարտոֆիլը» քերեք, մի քիչ օսլա ու ձվի դեղնուց ավելացրեք: Ստացված զանգվածը քսեք դեմքին: 20 րոպեից լվացեք ջրով:

Միմիկական կնճիռների դեմ: «Երիտասարդ հում կարտոֆիլից» ստացված ջրիկ պյուրեն քսեք դեմքին ու վզին, լվացեք 30 րոպեից:

Կնճիռների առաջացումը կանխելու համար: Հում «երիտասարդ կարտոֆիլն» ու վարունգը քերիչով քերեք մինչև պյուրե ստանալը, խառնեք, քսեք դեմքին: 30 րոպեից լվացեք գոլ ջրով:





Ամենաընթերցվածը