Կարելի է արդյո՞ք շաքարով հիվանդներին ձմերուկ ուտել, թե ոչ․ Բժշկի պատասխանը

Դիտումներ 535
Կարելի է արդյո՞ք շաքարով հիվանդներին ձմերուկ ուտել, թե ոչ․ Բժշկի պատասխանը

Հերթական անգամ ձեզ ենք ներկայացնում սեզոնային մրգերի և բանջարեղենների օգտակար և վնասակար հատկությունները, ինչպես նաև, այն արդյո՞ք կարելի է շաքարային դիաբետով հիվանդներին ուտել թե ոչ։ 

 

 

Այսօր կխոսենք ձմերուկի մասին։ 


Ձմերուկը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և առողջությանն օգտակար այլ նյութեր՝ մագնիում, կալիում, կալցիում և այլն։ Ձմերուկը մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում, որը չափազանց օգտակար է իմունային համակարգի համար:

 

 

Բազմաթիվ հետազոտություններ նաև ցույց են տվել, որ վիտամին C-ն օգնում է բուժել վերքերը՝ նպաստելով հյուսվածքների կապերի ձևավորմանը: Իսկ ինչ վերաբերում է շաքարային դիաբետով հիվանդներին, նրանց չի կարելի ձմերուկ ուտել։ Ձմերուկը բնությունից արդեն պարունակում է գլյուկոզա, ինչ երկարացնում է օրգանիզմում յուրացվելը։

Ձմերուկն առաջներում այդքան խոշոր չի եղել։ Ձմերուկի հայրենիք է համարվում Հարավային Աֆրիկան։ Ձմերուկի վայրի տեսակներին մինչև այժմ էլ կարելի է հանդիպել հյուսիսային և հարավային Աֆրիկայի տափաստաններում։ Եգիպտոսում մինչև այժմ էլ պահպանվում է ձմերուկի մի տեսակ, որը խնձորի չափ ունի, և մարդիկ օգտագործում են միայն նրա սերմերը։

 

 

Ներկայիս խոշոր ձմերուկի տեսակները ստացվել են հին ժամանակներում արաբներն ու հրեաները դրանց անվանել էին «բատիխ»։ Ռուսաստան այն մուտք է գործել 12-13-րդ դարերում, մոնղոլական արշավանքների ժամանակ և անվանվել է «առբուզ, խառբուզ», որ թյուրքական «խառբուզ» բառից է ծագել։ Հայաստանում ձմերուկը հայտնի եղել շատ վաղուց։ Ըստ Հր. Աճառյանի, անվանումը կազմված է ձմեռն բառից։ Պարզ չէ, թե ինչու է պտուղն այդպես կոչվել։ Հավանական է՝ առատ զովացուցիչ ջրի պատճառով։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը