Լյարդի համար ամենավնասակար մթերքները սրանք են

Դիտումներ 730

Լյարդի համար ամենավնասակար մթերքները սրանք են

Լյարդը մարդու օրգանիզմի ամենախոշոր գեղձն է (մոտ 1500 գ), որը տեղակայված է աջ կողատակում` անմիջապես ստոծանու տակ: Կազմված է աջ և ձախ բլթերից, որոնցից ձախը ծածկում է ստամոքսի զգալի մասը: Լյարդի դրունքում են գտնվում նյարդերը, անոթները և լեղածորանը, որոնք պատված են ամուր շարակցահյուսվածքային թաղանթով:

 

 

Լյարդը անընդհատ արտադրում է լեղի, իսկ մարսողության պահին ընդհանուր լեղածորանով լեղին լյարդից և լեղապարկից լցվում է 12-մատնյա աղի: 



Լեղին ունի գորշ դեղնավուն գույն, որը պայմանավորված է բիլիռուբին գունանյութով: Վերջինս առաջանում է հեմոգլոբինի քայքայումից:

Մթերքներ ընտրելիս շատ կարևոր է ընտրել այնպիսինները, որոնք առողջարար են լյարդի համար։ Բայց ցավոք սրտի ոչ միշտ է այդպես լինում։ 

 

 

Ձեզ ենք ներկայացնում լյարդի համար ամենավնասակար մթերքները․ 

 



1. Ալկոհոլ

2. Արագ սնունդ (ֆասթֆուդ)

3. Կարագ, բադ, խոզի միս, սալ: Այս մթերքները պարունակում են լյարդը ծանրաբեռնող հագեցած ճարպեր

4. Քաղցրեղեն և խմորեղեն: Վտանգավոր են, որովհետև պարունակում են տրանսճարպեր

5. Թթու հատապտուղներ և կանաչեղեն

6. Ծխեցրած և աղի մթերքներ և թթվեղեն

7. Թունդ սև թեյ

8. Համեմունքներ

 

Իսկ լյարդի համար ամենաօգտակար մթերքների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-du



Ամենաընթերցվածը