Ընդամենը 3 օրվա ընթացքում մաքրեք թոքերը տոքսիններից

Դիտումներ 134

Ընդամենը 3 օրվա ընթացքում մաքրեք թոքերը տոքսիններից

Թոքերը չափազանց կարևոր օրգաններից են, քանի որ դրանք են ամբողջ օրգանիզմն ապահովում թթվածնով: Մեկ րոպեում 20 անգամ լայնանալով ու կրճատվելով՝ թոքերը նաև ամենաբարդ օրգաններն են: Ավելին, թոքերը միլիարդավոր բակտերիաների, վիրուսների և սնկային ինֆեկցիաների համար հրաշալի միջավայր են, այս բակտերիաները թոքեր են ներթափանցում ներշնչած օդի միջոցով: Հենց այս փոքրիկ միկրոօրգանիզմների պատճառով էլ թոքերը մի քանի շնչառական ինֆեկցաների տարածման հրաշալի վայր են դառնում: Որոշ ինֆեկցիաներ, օրինակ՝ հարբուխն ու մրսածությունը, ազդում են շնչուղիների վրա, մինչդեռ մյուսները, օրինակ՝ բրոնխիտը, ազդում է ստորին շնչառական համակարգի վրա:

Եթե մոլի ծխող եք, ապա այս դեպքում թոքերի տարբեր հիվանդություններ ձեռք բերելու ռիսկը մեծանում է: Ծխելը ոչ միայն վնասում է թոքերը, այլև նվազեցնում է դրանց կարողությունը, արդյունքում՝ դժվարանում է շնչառությունը:

Բարեբախտաբար, կան բնական միջոցներ, որոնք օգնում են մաքրել թոքերը տոքսիններից ու բարձրացնել դրանց կարողությունը ծխելուց հետո:

healthyfoodteam.com-ը ներկայացնում է հատուկ եռօրյա ռեժիմ, որը կազմված է 3 ըմպելիքներից: Այս ըմպելիքները հրաշալի են շնչառական խնդիրներ ունեցող յուրաքանչյուրի համար: Դրանք օգնում են հազի, ծանր շնչառության դեպքում, սակայն հատկապես խորհուրդ է տրվում այս ռեժիմին հետևել ծխողներին:

 



Օր 1

Բուժման առաջին օրը քնելուց առաջ բուսական թեյ խմեք: Այսպիսով՝ կօգնեք օրգանիզմին դուրս հանել բոլոր տոքսինները, ինչպես նաև՝ կկանխարգելեք փորկապությունը:

Օր 2

2 կիտրոն քամեք և խառնեք մեկ բաժակ գոլ ջրով: Խմեք սա նախաճաշից առաջ: Կիտրոնը լի է հակաօքսիդանտներով, որոնք մաքրում ու ամրացնում են ամբողջ շնչառական համակարգը:

 



Օր 3

1 բաժակ գազարի հյութ խմեք լանչից առաջ: Գազարը նվազեցնում է արյան թթվայնությունը, որը չափազանց կարևոր է թոքերը տոքսիններից մաքրելու գործընթացում:

Կարող եք եռօրյա պրոցեդուրան կրկնել մի քանի անգամ իրար ետևից: Ընդամենը 6 օր անց կզգաք տարբերությունը՝ ավելի հեշտ կշնչեք, և հազը կնվազի:



Ամենաընթերցվածը