Սխտորի օգտագործման 5 հանճարեղ եղանակ, որոնց մասին շատերը քչերը գիտեն

Դիտումներ 175

Սխտորի օգտագործման 5 հանճարեղ եղանակ, որոնց մասին շատերը քչերը գիտեն

Շատերին սխտորը հայտնի է որպես կերակուրներին անկրկնելի բույր և համ հաղորդող մթերք:

Դա այդպես է, սակայն դրա օգտագործման եղանակներն ավելի շատ են և չեն սահմանափակվում խոհարարության մեջ օգտագործվելով:

Այսօր շատ մթերքների մասին մասին հիշում են հենց այլընտրանքային տարբերակներով, և դա իր պատճառներն ունի.

Մենք արդեն հոգնել ենք քիմիկատներից և արհեստական հավելումներից, որոնք կան կոսմետիկ միջոցներում, դեղորայքի մեջ և կենցաղային պարագաներում:

Xohanoc.am-ը Ձեզ է ներկայացնում հինգ դեպք, երբ ձեզ սխտորը անպայման պետք կգա:

Սխտորի օգտագործման 5 անհավանական եղանակ

1 Բուժել սնկային հիվանդությունը

Կես ժամանոց վաննա ոտքերի համար՝ մանր կտրատած սխտորի կտորներով, և ձեր ոտքերն իրենց ավելի լավ կզգան: Ինչպես նաև կարելի է ոտքերին դնել սխտորով բուսայուղի տամպոններ: Դա ֆունգիցիդից հզոր միջոց է:

2 Մաքրել դեմքը

Ի տարբերություն խանութներից ձեռք բերած միջոցների՝ սխտորը բացառապես օգտակար բաղադրիչներ է պարունակում, որոնց թվում է ալլիցինը, որն ունի հակաբակտերիալ, հակասնկային և հակավիրուսային հատկություն: Ուղղակի քսեք դեմքին շատ բարակ շերտով մանրացրած սխտոր և այդպես թողեք 15 րոպե: Հետո լվացեք դեմքը տաք ջրով և քսեք խոնավեցնող կրեմ:

 



3 Ազատվել ատամի ցավից

Մի պճեղ սխտորը թաթախեք աղի մեջ և ցավացող ատամի կողմով ծամեք այն զգուշորեն: Իհարկե սա չի նշանակում, որ պետք է անտեսել ատամի հետ կապված խնդիրները, բայց մինչ ատամնաբույժին հանդիպելը սխտորը կօգնի ձեզ հաղթահարել ցավը:

4 Բուժել ականջի բորբոքումները

Սխտորով բուսայուղն իսկական հակաբորբոքային է: Երկու կաթիլ սխտորով բուսայուղը (տաք վիճակում) կհանգստացնի ցավը և կբուժի ականջը:

5 Հանել փուշը

Մատը փորփրելու փոխարեն, փշի վրա մի շերտ սխտոր դրեք (կտրած շերտ, որպեսզի հյութ դուրս տա), փաթաթեք մատը պլաստիրով և թողեք այդպես մեկ գիշեր: Իր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ սխտորը նաև կվերացնի հնարավոր վարակը, որը հեշտությամբ կարող է անցնել փշի միջոցով:



Ամենաընթերցվածը